11:23 08.10.2018
Այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախարարական համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Աշխատանքներին անցնելուց առաջ նախարարը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նշելով, որ նա մեծ ֆրանսիացի էր, մեծ հայ ու մեծ աշխարհաքաղաքացի, որի մահվան վիշտը համակել է բոլորին:
Այնուհետև Մնացականյանը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեծ կարևորություն ունի Հայաստանում ֆրանսերենի տարածման գործում: Նա չմոռացավ շնորհակալություն հայտնել իրեն նախորդած պաշտոնակցին՝ Էդվարդ Նալբանդյանին, քանի որ նրա օրոք է Հայաստանը ստանձնել համաժողովի նախագահությունը, նաև նրա օրոք է կայացվել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը:
«Գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսը հնարավորություն է տալիս ճանաչելու մշակութային բազմազանությունը, հարգելու մարդասիրական արժեքները: Եվ այդ կարգախոսը վերաբերում է ոչ միայն պետություններին ու կառավարություններին, այլև ժողովուրդներին»,- ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը լիարժեք կերպով անցում է կատարել ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Իսկ դա համընկնում է նաև Ֆրանկոֆոնիայի պահանջներին:
«Կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի նոր Հայաստանը, որը հենվում է հազարամյակների պատմության վրա»,- ասաց նա:
Իր ելույթի ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Վիետնամի նախագահի հիշատակը:
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...
22:50 04.08.2025
Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համարՀաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...
22:36 04.08.2025
Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դինՕգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...