Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանը մեկնարկել է կատակերգությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանը մեկնարկել է կատակերգությամբ

20:30 08.10.2018

Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի պիեսով բացվեց 153-րդ նոր թատերաշրջանը:

Ֆրանսիացի դրամատուրգի «Բայ-բայ լեդի» կատակերգությունը նոր մոտեցումներով ու նոր ռիթմով հրավիրյալ դերասանները խաղացին աճեմյանցիների հետ:

Նոր թատերաշրջանին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր ներկայացումներ ևս ունենալու է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

153-րդ թատերաշրջանի բացումը աճեմյանցիները հանդիսատեսի համար տոնի էին վերածել: Սպասասրահում ու հյուրասրահում ամեն ինչ թատերականացված էր: Մանկականից անցում պատմական ու հայրենասիրական պիեսների՝ փոքր դրվագներով, ամփոփ տեսքով ներկայացվեցին մեծ սրահում աշխարհահռչակ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի երգերի հնչյունների ներքո:

Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգել է Շառլ Ազնավուրի հիշատակը։ «Բայ-բայ լեդին» սիրո, կրքի ու հանդուրժողականության մասին է, որտեղ շոշափվող թեման ֆրանսիացի ուսուցչի խաղաղ ու, միևնույն  ժամանակ, միապաղաղ կյանքն է, որը մեկ րոպեում փոխում են անբարո կանայք:

Պարկեշտ, թոշակառու պրոֆեսորի և թեթև վարքի տեր կանանց անհասկանալի կապը թվում էր, թե արագ էր ավարտվելու, բայց այդպես չեղավ. ուսուցչի կյանք ներխուժած կանանց միջև խելահեղ պատմությունները վերածվում են սիրո, որը ոչ միայն տարիք չի հարցնում, այլև կյանքում թույլ տված սխալներն է անտեսում։

Ուսուցչից դասեր քաղած աղջիկները որոշում են հրաժարվել աշխարհի ամենահին մասնագիտությունից և  իրենց անձնական երջանկությունը գտած՝ հեռանում են պրոֆեսորի տնից, իսկ նրանցից մեկի հետ ուսուցչի կյանքը վերափոխվում է:

Հանդիսատեսը ծափերով է ընդունել կատակերգության փոփոխված տարբերակը: Աճեմյանցիները բեմից չեն հեռացել առանց անակնկալի՝  ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն իր 60-ամյակը նշել է հանդիսատեսի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

BACK_TO_TOP