13:17 08.10.2018
Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք խոսում են հրաժարականից, խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա կապակցությամբ, հիմա այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ես չեմ ուզում մենք նմանվենք այն իշխանությանը, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ, նրանք չեն տալիս, հիմա հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, և նա համառորեն հրաժարական է տալիս, պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի իր բոլոր նրբություններով, իհարկե, քավ լիցի, որևէ գործողություն ես հասկանում եմ, որ պետք է չանեմ՝ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելով, բայց մյուս կողմից, ի վերջո, մենք պետք է արտահերթ ընտրություն անենք, որ բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի և կոնկրետ արդյունքներ արձանագրենք», – նշել է վարչապետը:
Լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ մայիսին արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում իրենք թեկնածու չեն առաջադրի, Փաշինյանն արձագանքեց.
«Ինչո՞ւ, հիմա պատրաստվում են թեկնածո՞ւ առաջադրել: Դա նշանակում է, որ իրենք շարունակում են քաղաքական իրավիճակը չհասկանալ: Այսինքն՝ նրանք մի կողմից ասում են, որ այ, հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել, և սա, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ, ես կոչ եմ անում իրենց ուղղակի այս ռեժիմից դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, թե կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, պետությանը, երկրին` առաջ ընթանալ, դա լավ նպատակ չէ: Ես այդ սցենարը նույնիսկ չեմ ուզում քննարկել, սովորաբար եթե աղբամանների մասին է խոսքը, մենք խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքի» աղբանոցը, «Սանիթեքի» աղբանոցից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»:
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...