Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. վարչապետ

20:02 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր:

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

16:21 23.04.2024

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […] ...

Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. վարչապետ

16:16 23.04.2024

Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. վարչապետ

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել: ...

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

16:11 23.04.2024

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության […] ...

Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

13:26 23.04.2024

Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 23.04.2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 23-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի, 27-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

12:11 23.04.2024

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ «Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության […] ...

BACK_TO_TOP