15:34 26.04.2018
Ինչո՞ւ ԲՀԿ-ն վերջին պահին միացավ Նիկոլ Փաշինյանին: Խորհրդարանում լրագրողների կողմից հնչած այս հարցին ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ ձևակերպման հետ համաձայն չէ:
«Իհարկե, դուք իրավունք ունեք ունենալու ձեր սեփական տեսակետը, բայց եթե հիշում եք, երբ ձերբակալեցին մեր պատգամավոր գործընկերներին, անմիջապես եղավ ԲՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի հայտարությունը, որ անհապաղ պետք է ազատվեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Հստակ եղավ նաև դիրքորոշումը, որ որևէ բռնի ուժ մեր գործընկերների և ցուցարարների հանդեպ, հղի է լինելու անկանխատեսելի հետևանքներով»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև վստահեցրել է, որ իրենք այդ օրերին եղել են ոստիկանական բաժանմունքներում, այցելել են իրենց գործընկերներին և դա արել են առանց ֆեյսբուքյան գրառումների և ԶԼՄ-ների հայտարարությունների:
«Հիմա ճիշտ չէ անընդհատ ասել՝ 5 րոպե ուշ, 10 րոպե շուտ միացաք: Այսօր այնքան կարևոր օրակարգային խնդիրներ կան, այսօր որոշվում է ապագա իշխանության, ժողովրդի ձայնով ձևավորվող իշխանության խնդիրը: Կարողանալո՞ւ ենք ժողովրդի ձայնով ունենալ այն իշխանությունը, որից ժողովուրդը 6 ամիս հետո, 1 տարի հետո նորից չի հիասթափվի և ասի՝ եկեք մի հատ էլ համաժողովրդական ցասում ձևավորենք»,- նշել է պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր պետք է այնպիսի իշխանություն ձևավորվի, որը, բոլոր սխալները հաշվի առնելով, այլևս «նույն գերանդու վրա ոտքը չդնի»: Չպետք է ունենանք այնպիսի իշխանություն, որն ասի՝ «իմ դեմ խաղ չկա»:
«Դուք հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ում օրեր առաջ ինչպիսի քծնանքի, նողկալի ելույթներ հնչեցին Սերժ Սարգսյանի հասցեին: Դա սարսափեցրեց ժողովրդին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, իսկ լրագրողները հիշեցրին, որ «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ևս կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանին:
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...
10:35 17.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասինԻսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...