Արա Բաբլոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արա Բաբլոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

13:23 10.10.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին  հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան և Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, որը Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց այցը Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր կյանքի մի մասը: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու ՀՀ Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. և ՀՀ Ազգային ժողովը 2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ:

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության ևս մեկ նշան է: Այն կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների օգտին, ինչը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,- ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով՝ գագաթնաժողովը կլինի Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը և կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ  Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթնաժողովի հաջողությունն ապահովելու և Ֆրանկոֆոնիային գեղեցիկ տոն պարգևելու համար:

Ազգային ժողովի նախագահի խոսքերով՝ այս տոնին տխրություն հաղորդեց գագաթնաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ կորուստ էր ոչ միայն հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա Ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,- ընդգծել է Արա Բաբլոյանը :

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ֆրանսերենն այն հիմքն է, որը միավորում է Ֆրանկոֆոն երկրներին և որի միջոցով ժողովուրդները կարող են կիսել իրենց գաղափարները, համոզմունքներն ու ապագա ծրագրերը:

Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP