00:00 11.10.2018
Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաները նրան մայրիկ էին ասում. խոսքը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի մասին է, ով 1915 թվականի մղձավանջը իր աչքերով է տեսել, փրկել ու կյանք է տվել հայ երեխաներին :
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Գյումրիում նորվեգացի միսիոներուհու հիշատակին հոգևոր երաժշտության համերգով Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդես է եկել Նորվեգիայի Կրագերո քաղաքի Կանտորի երգչախումբը:
Նրանց հետ Գյումրի է այցելել միսիոներուհու թոռը՝ Յուսի Բյորնը: Նա եկել է Գյումրիում գտնելու իր տատի հիմնած որբանոցը: SHANTNEWS.am-ի թղթակցին Յուսի Բյորնը պատմել է իր հայի զավակ լինելու մասին: Նորվեգացի 34-ամյա Բոդիլ Կատարինե Բյորնը, ով մասնագիտությամբ բուժքույր էր աշխատում, չէր պատկերացնում, որ ազնվական ընտանիքից հեռանալու է և 1905 թվականից նվիրվելու է միսիոներական մի գործի, որը ծառայելու է հայ ժողովրդին: 1915թ.-ին ականատեսն է եղել հայերի ցեղասպանությանը, հազարավոր երեխաների է փրկել, նրանց համար օթևան է ստեղծել, խնամել որբացած, անտուն մնացած կանանց ու երեխաների:
«Տատս ինձ շատ բան է հասցրել իր կենդանության օրոք պատմել ցեղասպանության մասին , ես այն ժամանակ 15 տարեկան էի: Հետո նա գրի է առել իր հուշերը: Շատ եմ կարդացել : Նա մոտ 30 տարի ապրել ու աշխատել է Արևմտյան Հայաստանի նահանգներում, այնուհետ Հալեպում, Ալեքպոլում, բացել է որբանոցներ, օգնել ցեղասպանությունից փրկված երեխաներին: Բայց այս քաղաքում տատիս հիմնած մանկատան տեղը չգիտեմ»,- ասել է Յուսի Բյորնը։
Յուսի Բյորնը միսիոներուհու թոռն է, Ռաֆայել Սաֆարյանի որդին, նա հայ որբերից մեկն է եղել, ում Բոդիլ Բյորնը փրկել է ցեղասպանությունից, որդեգրել, ապա Ֆրիտյոֆ Նանսենի պատվին նրան Նանսեն է կոչել: Հայի զավակ Յուսին հիմա Գյումրիում է, եկել է մեկ նպատակով՝ գտնել Ալեքսանդրապոլում տատի հիմնած որբանոցը:
«Ես ունեմ փաստաթղթեր, որոնք վկայում են մանկատան գոյության մասին, գիտեմ նաև, որ մանկատունը ռուսական եկեղեցուն մոտ, «Սլաբոտկա» թաղամասում է: Անպայման պետք է գտնեմ, մինչև չգտնեմ չեմ գնա: Այդ հարցում ինձ օգնում է Գյումրիի քաղաքապետարանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է միսիոներուհու թոռը:
Նորվեգացի միսիոներուհու թոռը ՝ արմատներով հայ Յուսին, Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում: Հայաստանում արդեն տուն է գնել, սրանով կատարել է տատի պատգամը։
«Հայաստանում զգում եմ ինչպես իմ տանը, տատս միշտ ասում էր ամեն ազգ իր հայրենիքում տուն պետք է ունենա, ես այդ տունը գնեցի: Հերոս տատս էլ կարելի է ասել՝ Հայաստանում է: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ ամփոփված է հայասեր տատիս Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողը»,- ասել է Յուսի Բյորնը:
Յուսիի հետ Նորվեգիայից Գյումրի է եկել Կրագերո քաղաքի երգչախումբը: Առաջին անգամ են Հայաստանում և Գյումրիի Յոթ վերք եկեղեցում երգչախումբը հոգևոր երաժշտության համերգով է հանդես եկել: 25-ամյա պատմություն ունեցող երգչախմբի գլխավոր դիրիժոր Ռոբերտ Քարդինգը հիացմուքնով է խոսել Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետության ու ներսում ապահովված հնչողության մասին: Մինչև համերգը հասցրել էին ծանոթանալ եկեղեցու պատմությանը, լսել հայկական շարականներ:
«Շատ երկրներում ենք եղել համերգներով, Հայաստանում առաջին անգամ ենք: Այս եկեղեցին իր հնչեղությամբ հզոր է, դուք տեսաք թե ինչպես էր մեր ձայնը տարածվում ու հասնում ներկաներին, դա մի ուրիշ զգացողություն է։ Շատ հետաքրքիր երաժշտական մշակույթ կա ձեր հոգևոր երգերում, մենք խոսում էինք հոգևորականների հետ ու շատ հետաքրքիր պատմություններ պատմեցին շարականների մասին, խոստանում եմ մեր երգչախմբում ևս հայկականը ներառել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է երգչախմբի դիրիժոր Ռոբերտ Քարդինգը։
Կանտորի երկսեռ երգչախմբին միացավ նաև Յոթ վերք եկեղեցու երգչախմբի մեներգչուհի Արևիկ Թանաշյանը, համատեղ հնչեց Ավե Մարիան ։ Նշենք, որ Նորվեգիայի երգչախումբը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում է այստեղ:
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...