Մրգաշատի մանկապարտեզի միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում․ մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

Մրգաշատի մանկապարտեզի միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում․ մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը

16:34 10.10.2018

Անհայտ անձինք հոկտեմբերի 6-ի գիշերը ապակին կոտրելու միջոցով մտել են Մրգաշատի մանկապարտեզի խոհանոց և առանց որևէ իր վերցնելու հեռացել այնտեղից։ Մանկապարտեզի տնօրենը երկու օր անց դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին ու տեղեկացրել, որ հնարավոր է՝ երեխաների համար նախատեսված սպասքը թունավորված լինի։

Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանկապարտեզ մտածները միայն մի քանի դանակ են կոտրել ու իրոք ոչինչ չեն վերցրել իրենց հետ և նույնիսկ չեն մտել մանկապարտեզի՝ հարևանությամբ գտնվող պահեստ։ Միջադեպից ու ոստիկանություն դիմելուց հետո համայնքը միջոցներ է ձեռնարկել մանկապարտեզի բնականոն աշխատանքը կազմակերպելու համար։ Սպասքն ամբողջությամբ փոխվել է, ինչից հետո մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը։

Ոստիկանությունից էլ ShantNews.am-ի հարցերին ի պատասխան՝ տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում միջադեպի վերաբերյալ, անցկացվում է հետաքննություն, որ կտևի 10 օր, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել արդյունքների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ

19:35 09.05.2025

Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...

Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

19:22 09.05.2025

Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

Իրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...

Հայ հեծանվորդը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում

18:59 09.05.2025

Հայ հեծանվորդը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն հեծանվորդներ: ...

Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել առանց ուղղակի բանակցությունների. Վիթքոֆ

18:48 09.05.2025

Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել առանց ուղղակի բանակցությունների. Վիթքոֆ

Անհեթեթ է կարծել, թե ԱՄՆ-ը չպետք է խոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. առանց ուղղակի բանակցությունների անհնար է լուծել ուկրաինական հակամարտությունը, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Եթե մենք չխոսենք Վլադիմիր Պուտինի հետ, ապա ինչպե՞ս կարող ենք լուծման հասնել: Դա հնարավոր չէ: Այնպես որ այն միտքը, որ մենք չպետք է […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

18:39 09.05.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

Մայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 […] ...

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

18:30 09.05.2025

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...

BACK_TO_TOP