Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն էականորեն նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն էականորեն նվազել են

20:17 10.10.2018

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների,  հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը:

2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում:

Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 անչափահասների կողմից կատարված հանցագործության 96 դեպք: Այսինքն` կրկնակի նվազել է հանցավոր արարք կատարած անչափահասների, 4.6 անգամ՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը:

Նման արդյունքներն ապահովելու առումով էական նշանակություն են ունեցել 2017թ. արձանագրված մտահոգիչ միոտւմներից ելնելով՝ անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այդ նպատակով մարզային և համայնքային մարմինների, իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցության ծավալմանն ուղղված դատախազության նախաձեռնությունները:

Մասնավորապես՝ այս տարեսկզբին մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը և ՀՀ Շիրակի մարզպետարան՝ անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միջնորդագրերի քննարկմանը, բացի պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների, ոստիկանության ներկայացուցիչներից, մասնակցել են նաև մարզի դատախազության դատախազները: Անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները, դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Դատախազության աշխատակիցների կողմից մարզպետարանի աշխատակիցներին և դպրոցի տնօրեններին ներկայացվել են անչափահասների կողմից կատարվող հանցավոր արարքները նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, Ոստիկանությանը՝ հանձնարարություններ:

Համատեղ քննարկումների արդյունքում խնդիր է դրվել մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած  և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային գործողություններ, հանցավոր  վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպում-քննարկումներ գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների հետ:

Այս համատեքստում կազմակերպվել է Շիրակի մարզի դատախազի հանդիպումը Շիրակի պետական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ, ինչպես նաև մարզի երեք խոշորագույն հանրակրթական հաստատությունների՝ Գյումրու թիվ 7, թիվ 11 և թիվ 23 դպրոցների աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվների հետ մարզի դատախազության դատախազների հանդիպումները: Քննարկման առարկա են դարձել անչափահասների շրջանում հանցավորությունը ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու խնդիրները, դատախազների կողմից շեշտվել է կանխարգելիչ նշանակության մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Վերջիններս վերաբերում են հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերելու, կրիմինոգեն ազդեցությունը բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու ուղղությամբ հանցավոր վարքագծին հակված աշակերտների հետ անհատական աշխատանքներին, սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտների հանդեպ ներառական ծրագրերի իրականացմանը,  անչափահասների մոտ կտրող-ծակող կամ ջարդող-փշրող առարկաներ պահելու նկատմամբ անհանդուրժողականության ցուցաբերմանը, կասկածելի հանգամանքներում դասերից տևականորեն կամ պարբերաբար բացակայությունների դեպքում ծնողներին և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին իրազեկմանը և այլն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP