ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն Ադրբեջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն Ադրբեջանը

10:35 11.10.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

«Տևական, համակարգված ու թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց ոչ միայն չեզոքացնել ի սկզբանե զեկույցի նախագծում առկա խնդրահարույց ձևակերպումները, որոնք վերաբերում էին ՀՀ-ին ու Արցախին, այլև հասնել նրան, որ ընդունված բանաձևում, ըստ էության, արձանագրվեց, որ վեհաժողովը ողջունում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու ԵԽ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

Բանաձևի քվեարկության արդյունքները առավել քան խոսուն են. բանաձևին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը՝ կրկին իրեն հակադրելով Վեհաժողովին և սրելով իր մեկուսացվածությունը ԵԽԽՎ-ում»,- գրել է պատգամավորը:

https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10216302574774102

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում

14:06 14.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

12:43 14.05.2024

ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախարարը կարող է միակողմանի կարգով հաստատել եւ ընդունել պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ լրացուցիչ ծախսեր առաջացնող այնպիսի իրավական […] ...

Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար

11:57 14.05.2024

Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար

Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 13-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մուշ-2 թաղամասում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ալֆա Ռոմեո» մեքենային: Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա վարորդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Նա ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի […] ...

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

BACK_TO_TOP