10:59 12.10.2018
«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում, հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը:
– Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ ֆրանսիացի: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային նման վերաբերմունքի համար: Ենթադրում եմ՝ պատասխանատու պահ էր նաև Ձեզ համար:
– Ես, ինչպես նաև իմ բոլոր կոլեգաները շատ հուզված էինք, հուզված էինք և զգացված, որ հենց մենք էինք ընտրված այնտեղ՝ Ինվալիդների պալատում լինելու և մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Ես հիմա այս մասին խոսում եմ, բայց ես կարծում եմ, որ ես միանշանակորեն սա չեմ կարող ասել ֆրանսիական նվագախմբի մյուս 39 անդամների անունից: Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի հսկաներից և հիմնասյուներից մեկն է: Իսկապես, պահը չափազանց կարևոր էր:
-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք հանդես եկաք որպես մենակատար:
-Մենք սկսեցինք պատրաստվել արարողությունից 48 ժամ առաջ: Ելիսեյան պալատը դիմեց ֆրանսիական բանակի երգչախմբին չորեքշաբթի օրը: Ավրորա Տիակը, որը ղեկավարում է ֆրանսիական բանակի երգչախումբը, առաջարկեց կատարել «Հայկական վալս»-ը, որը կլիներ գեղեցիկ հարգանքի տուրք հայկական կողմին և Շառլ Ազնավուրի հիշատակին:
– Ձեր կատարմամբ երգը սիրվեց Հայաստանում, կասե՞ք, «Հայկական Վալս»ը հե՞շտ տրվեց Ֆրանսիայի ազգային գվարդիայի նվագախմբի մենակատարին: Որքա՞ն ժամանակ ունեիք հայերեն տեքստը սովորելու համար:
-Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետև ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը և տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետև ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք և բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, և ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ, դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ է կատարված է:
-Դուք իսկապես, հրաշալի կատարեցիք, բայց մի՞թե դժվար չէր զինվորական նվագախմբի մենակատարի համար կատարել այդչափ հուզառատ երգը:
-Շնորհակալ եմ, շատ զգացված եմ: Թույլ տվեք մի ճշգրտում անել, ես երգչախմբի մենակատար չեմ, ես միայն ֆրանսիական բանակի երգչախմբի երգիչներից մեկն եմ, և անգամ մենակատար լինելով, իմ թիկունքին ես ունեի 39 հոգի, պարզապես, ես հաջողություն ունեցա իմ ղեկավարի կողմից ընտրվել որպես մենակատար, բայց իմ թիկունքին ևս 39 անչափ տաղանդավոր մարդիկ էին: Դա թիմային աշխատանք էր: Իմ ղեկավարն առաջարկեց արարողության մեջ ներառել այդ հատվածը, որը հավանության արժանացավ Ելիսեյան պալատի և Ազնավուրի ընտանիքի կողմից: Երգն իսկապես լի է տխրությամբ: Այն Դեն Ղարիբյանինի և Bratsch խմբի համատեղ ստեղծագործությունն է և երկրորդ անգամ կարդալիս ես զգացի, որ երգում կա հայկական Սփյուռքի թեման, երկրի թեման, որում իրենք չեն ապրում: Ինձ համար ամենակարևորը այդ ամենը զգացնել տալն էր: Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն:
-Ֆրանսիայում շատ հայեր կան, ունե՞ք հայ ընկերներ: Կուզենայի՞ք տեսնել Հայաստանը, լինել Ազնավուրի հայրենիքում:
-Ես չունեմ ֆրանսահայ ընկերներ, բայց մայրս շատ ֆրանսահայերի է ճանաչում: Ես երբեք չեմ եղել Հայաստանում և ազնվորեն ասած՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ֆրանսիական բանակի երգչախմբին հրավիրեր տուրնեի: Դա հնարավորություն կտար բացահայտելու ձեր երկիրը, ձեր մշակույթը և դատելով իմ ստացած արձագանքներից ու նամակներից, նման սպասում կա:
-Շանսոնյեի երգացանկից կա՞ մեկը, որ ամենասիրելին է Ձեզ համար: Կկատարե՞ք մեզ համար:
-Շառլ Ազնավուրը գրել է 1300 երգ և դժվար է ընտրել մեկը, բայց պարոն Ազնավուրը սիրում էր երգել օտար լեզուներով և որոշ երգերում նա խառնել է լեզուները և դրանցից մեկը սա է… (երգում է Ազնավուրի For me. Formidable-ն, -խմբ. ): Սա երևի Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկն է, Emmenez moi-ի հետ միասին, որը հնչեց արարողության ժամանակ: Եվ մի վերջին ուղերձ, որ շատ կարևոր է, ես բազմաթիվ հայտեր ունեմ Ֆեյսբուքում, ինչպես, նաև էլեկտրոնային փոստով, ցավոք, ես չեմ կարող պատասխանել բոլորին, հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց սրտի խորքից աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ արձագանքների համար: Ես դրանցով կիսվել եմ իմ բոլոր ընկերների հետ, մենք բոլորս շատ ուրախ ու զգացված ենք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում պատասխանել չեմ կարող, ես իսկապես, ի վիճակի չեմ պատասխանել 150 փոստային հաղորդագրության: Ես պատասխանել եմ 100-ին և ինձ մնացել է մի փոքրիկ 50 և բոլորի հետ չեմ կարող ընկերանալ Ֆեյսբուքում, բայց անչափ երախտապարտ եմ:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...