14:25 12.10.2018
Շիրակի մարզում 450 մլն դրամի ծրագիր է իրականացվելու պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Գումարն ուղղվելու է հրատապ խնդիրների լուծմանը: Դրանց թվում են դպրոցական շենքերի, հիվանդանոցների, մարզադպրոցների վերանորոգումը, գյուղերի սելավատարների մաքրումը։ Պետբյուջեից ֆինանսավորվելու են միայն ծրագրերի շինարարական աշխատանքները, իսկ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար գումարներ հատկացվել են համայնքային բյուջեներից: Վերջապես ծրագրում ընդգրկվել է Արթիկի բժշկական կենտրոնը, որի շենքային պայմանները և բուժսարքավորումների վիճակը շատ վատն են:
Սևացած ու քանդվող պատերով վիրահատարան, կաթող տանիքով հիվանդասենյակներ. Արթիկի բժշկական կենտրոնում այսպիսի վիճակ է ավելի քան 10 տարի: Այս պատերը տեսնելուց հետո հիվանդները բժիշկների մասնագիտական կարողություններին արդեն կարևորություն չեն էլ տալիս: Վիրաբույժ Հովհաննես Մկրտչյանն է նշում, որ հիվանդները խուսափում են այս բուժհաստատությունում բուժօգնություն ստանալ, համարում են, որ այստեղ պառկելն ամոթ է, հիվանդասենյակների պայմանները տեսնելով` պարզապես հեռանում են։ Դիմելիությունն ավելի է նվազում ձմռան ամիսներին, երբ հիվանդասենյակներում ջեռուցում չկա, իսկ բուժսարքավորումներն արդեն 40 տարի է` չեն փոխվել։ Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է ասում, որ բուժհաստատությունում 2008 թվականից հետո ոչ մի ներդրում չի կատարվել, հումանիտար օգնությամբ 2 սարքավորում է ստացվել, որոնք հիվանդանոցի հաշվեկշռում են, բայց բերված օրվանից չեն աշխատում՝ պակաս դետալների պատճառով։
Արթիկի տարածաշրջանի 23 գյուղերի սպասարկող այս բուժկենտրոն բնակչության մեծ մասը չի դիմում, պետպատվերի հատկացումներն էլ մեծ չեն, որ անվճար բուժօգնությունից օգտվողներին սպասարկեն: Հիվանդանոցը հիմա 25 մլն դրամի պարտք ունի: Սեփական միջոցներով նույնիսկ պատերը կոսմետիկ նորոգել չեն կարողացել: 30 մլն դրամով, որ այս տարի հատկացվել է պետական բյուջեից, հնարավոր կլինի վիրահատական բաժանմունքի սև պատերը ներկել, ջեռուցման համակարգ անցկացնել պոլիկլինիկական բաժանմունքում ու ևս մեկ չօգտագործվող մասնաշենք վերանորոգել: Այս մասնաշենքի վերանորոգումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մտադիր է լիցենզիայի և համապատասխան մասնագետների խնդիրը լուծել և հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունք բացել, ինչի կարիքը կա, քանի որ Արթիկի տարածաշրջանի գյուղերի հիվանդները Գյումրիում և Երևանում են հեմոդիալիզ ստանում։ Վերանորոգման ծրագրից բուժկենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքը չի օգտվի, գույքով ու սարքավորումներով համալրման որևէ ծրագիր էլ չկա:
Հրատապ խնդիրների լուծման այս ծրագրով Շիրակի մարզպետարանը կառավարությանն առաջարկել է բնակարանների գնման վկայագիր տրամադրել 3 ընտանիքի։ Նրանցից մեկը Առափիի բնակիչ Մնացական Բաղդասարյանն է, ում երկհարկանի տունը 1 տարվա ընթացքում սողանքի հետևանքով 4-րդ աստիճանի վթարային է դարձել: Նոր ճաքեր են բացվել տան պատերին ու առաստաղին, տեսանելի է, թե ինչպես է տան մի հատվածը նստվածք տվել ու թեքվել: Տանտերն է պատմում, որ երկհարկանի տունը օրեցօր ծռմռվում է թղթե տուփի նման։ Ամեն գիշեր տնից ձայներ են դուրս գալիս, դռների ու լուսամուտների ապակիներն են ջարդվում, պատերից ծեփոններ թափվում։ Տան դռների շրջանակները դեֆորմացվել են, դրանցից ոչ մեկը չի բացվում ու փակվում։
Ընտանիքը 8 ամիս վարձով է ապրել, հետո մարզպետարանը դադարեցրել է վարձակալության գումարները վճարել, իրենք էլ իրենց վթարային տուն են վերադարձել: Սա խնդրի լուծման վերջնական տարբերակ չէ, քանի որ դեռ անցյալ տարի սեյսմիկ ծառայությունը արգելել է ընտանիքին այս տանը բնակվել։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքով` դեռ անցյալ տարի կառավարությունն այս ընտանիքին բնակարանի գնման վկայագրի տրամադրման համար որոշման նախագիծ էր կազմել, բայց որոշումը չէր ընդունվել։ Հիմա Շիրակի մարզպետարանը ընտանիքին ընդգրկել է «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ) ծրագիր, բայց դեռ հաստատում չի եղել: Եթե կառավարությունը հավանություն տա, ընտանիքին առաջարկվելու է վկայագիր՝ 3 սենյականոց բնակարանի գնման համար, որի արժեքը կկազմի 6 մլն դրամ, ինչը թեև ընտանիքի երկհարկանի բնակարանին համարժեք փոխհատուցում չէ, բայց նրանք դրանից չեն հրաժարվի:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...