Պարզաբանում Ստրասբուրգից. «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ». ինչո՞ւ ԵԽԽՎ-ում չճանաչված պետություններին, այդ թվում՝ Արցախին, նման որակում տրվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Պարզաբանում Ստրասբուրգից. «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ». ինչո՞ւ ԵԽԽՎ-ում չճանաչված պետություններին, այդ թվում՝ Արցախին, նման որակում տրվեց

19:50 12.10.2018

«Մոխրագույն» կամ «գորշ տարածքներ» (Grey Zone). գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն այսպես է ձևակերպել այն չճանաչված պետությունները, որտեղ երբևէ չի իրականացվել մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգ: Գերմանացու բանաձևի հիմնական նպատակն էլ չճանաչված պետություններում, այդ թվում՝ Արցախում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումն է։

Ի սկզբանե Շվաբեի փաստաթղթում ձևակերպված էր «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք»: Հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը, սակայն, վերջնական փուլում դարձավ բանաձև, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձևակերպումներ, այլև սպասարկում է հայկական շահը:

«Ես դա կանվանեի ոչ թե պրոհայկական, կամ ինչ-որ մեկի շահերից բխող, այլ կանվանեի պարզապես չափազանց կարևոր քայլ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Բանաձևը հնարավորություն կտա մշտական հիմունքներով դիտարկել, թե այդտեղ մարդիկ ինչպես են ապրում և ինչ խնդիրներ ունեն, մարդու իրավունքների ինչպիսի հարցեր են ծագում, որովհետև ամբողջ զեկույցի տրամաբանությունն այն էր, որ կապ չունի, թե մարդ որտեղ է ապրում՝ լինի չճանաչված պետություն, թե, ասենք, օրինակ՝ Իտալիայում, Իսպանիայում, Շվեդիայում կամ ինչ-որ այլ տեղ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Դեռևս 2007 թվականին Եվրոպական խորհրդարանը ընդունեց մի բանաձև, որը կոչ էր անում հենց նույն կազմակերպություններին՝ իրավապաշտպան մոնիթորինգ իրականացնող կառույցներին, աշխատել չճանաչված երկրների իշխանությունների հետ, բայց բանաձևն այդպես էլ կյանքի չկոչվեց:

Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից պատմում է, որ այս ամիսների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է իր լոբբիստների միջոցով ամեն ինչ անել, որպեսզի նախ՝ ամրագրվի իրենց մշտական ցանկալի ձևակերպումը՝ «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք» և երկրորդ, որպեսզի մուտք չունենան իրավապաշտպան կազմակերպությունները գորշ գոտիներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ:

Զոհրաբյանն ասում է՝ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային լրջագույն կազմակերպությունների համար Արցախի մուտքը բացելը նշանակալից է: Կգան ու կտեսնեն, թե ինչպես են ապրում արցախցիները և որքանով է Արցախում անվտանգությունը մշտապես ռիսկային Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և գործողությունների ներքո: Ինչպես և սպասելի էր, Շվաբեի այս բանաձևին դեմ է քվեարկել միայն ադրբեջանական պատվիրակությունը:

«Անակնկալ չէր, որ Ադրբեջանը դեմ քվեարկեց բանաձևին, որովհետև այնտեղ, որտեղ մարդու իրավունքը, կենսականորեն հոգեբանորեն հակասում է Ադրբեջանի քաղաքականությանը: Իրենք չեն ցանկանում, որ աշխարհը կապ ունենա Արցախի հետ, որովհետև եթե Արցախի դռները բացվելու են միջազգային իրավապաշտպան կառույցների առջև, իրենք տեսնելու են, թե ինչպես է արցախցին ապրում ամեն օր Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վտանգի տակ, և, բնականաբար, դա իր ուղղակի ազդեցությունն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Ադրբեջանը հասկանում է, որ սա հեռահար ուղղված իր քայլերին լուրջ ռիսկ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ որևէ միջազգային մարմին, լինի դա մարդու իրավունքների նկատմամբ մոնիթորինգ իրականացնող, թե էլի այլ ինչ-որ մարմին, մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, այսինքն՝ եթե երկիրը ունի սև ցուցակի քաղաքականություն , դուք ինչպե՞ս եք պատկերացնում, նրանք պետք է երջանի՞կ լինեն, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մոնիթորինգային մարմիններն այնտեղ մշտադիտարկում անցկացնեն և հանկարծ պարզվի, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղում շատ ավելի ազատ են, քան Ադրբեջանում: Եթե լինի այդպիսի մշտադիտարկում, այն կընթանա զուգահեռ, այսինքն՝ մշտադիտարկում կլինի նաև Ադրբեջանում։ Արցախի իշխանությունները պատրաստակամ են համագործակցել ԵԽ-ի և ՄԱԿ-ի հետ՝ ներկայացնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում: Հայկական երկրորդ պետության արձագանքը դրական է, սակայն անհասկանալի են համարում, թե ինչու օգտագործվեց «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ», այլ ոչ թե հենց չճանաչված պետություններ ձևակերպումը, պարզաբանում է Ստրասբուրգից ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը:

«Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ այն տարածքների մասին է խոսքը, որտեղ կան սառեցված հակամարտությունների տարածքներ, չճանաչված պետություններ: Գիտեք, որքան էլ մենք ասենք, թե ինչու օգտագործվեց այս ձևակերպումը, պիտի ընդունենք, որ Արցախը չճանաչված պետություն է, որի համար ամեն ինչ պետք է արվի: Սա, ըստ էության, միջազգայնորեն ընդունված տերմին է, այստեղ որևէ, իմ կարծիքով, ռիսկային ձևակերպում չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ամեն դեպքում Արցախը միշտ պատրաստ է ԵԽԽՎ զեկույցի հիման վրա ընդունել մարդու իրավունքների դիտորդների:

Ի դեպ, փաստաթղթում հատուկ ընդգծված է, որ մարդու իրավունքների մոնիթորինգի մարմինների գործունեությունը դե ֆակտո իշխանությունների տարածքում չի նշանակում, որ այն ճանաչում է այդ իշխանությունների օրինականությունը։ Մոնիթորինգային մարմինները պետք է միայն ուսումնասիրեն տարածքում բնակիչների իրավունքների հարգման հարցերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

BACK_TO_TOP