14:50 15.10.2018
«Այս տարի լոլիկի սղության ու բարձր գնի պատճառը եղել է ցեցը, վնասատու թիթեռը»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել են Արարատի մարզի ֆերմերները:
Ցեցը ներմուծվել է Թուրքիայից 2011թ. գարնանը: Այն միանգամից բազմացել և շատացել է: Ֆերմերների պնդմամբ՝ խնդիրը դեռ այն ժամանակ բարձրացվել է, առաջարկ է արվել կարանտին մտցնելու, համընդհանուր պայքար իրականացնելու: Ծրագրեր կազմվել են, սակայն գործնական քայլեր չեն արվել: Ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնացել:
«Ցեցը Մասիսի տարածաշրջանից հասավ Նոյեմբերյան, Արագածոտնի, Արմավիրի ու Արարատի մարզեր: Այն վնասում է միայն մորմազգիներին ու քանի որ աչքաթող արվեց, տարեցտարի սկսեց ազդել բերքի ծավալների վրա ու գինը բարձրացավ: Մեզ միայն ֆերամոնայի թակարդ տվեցին, որը շատ քիչ է: Եթե հիմա էլ ոչինչ չարվի, լոլիկ արտահանող երկրից կվերածվենք ներմուծողի»,- ասաց Արարատի մարզի ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:
Ըստ ֆերմերների՝ այս տարի նաև սուբյեկտիվ պատճառներ կային՝ եղանակային, ոռոգման ջրի, սակայն սրանք քիչ տոկոս են կազմել, իսկ լոլիկի սղության հիմնական պատճառը ցեցն էր:
«Լուծումը արդեն բնակչից, ֆերմերից անցել է: Պետք է լուծի կառավարությունը, նախարարությունը: Մենք դիմում ենք վարչապետին, որ կարողանան օգնել մեզ, գտնենք լուծումը, հայթայթենք միջոցներ, որ գարնանից սկսենք ընդհանուր պայքարել: Եթե 7 տարի առաջ 230 մլն դրամով հնարավոր էր դեմն առնել, հիմա և´ տարածքն է մեծացել, և´ գումարի չափը»,- ասաց ֆերմեր Արմեն Սիմոնյանը:
Ֆերմերները դժվարացան կրած վնասն ընդհանուր հաշվարկել, միայն նշեցին, որ եթե նախկինում բաց գրունտի լոլիկը 30 դրամ արժեր, այժմ 300 դրամ է: Ֆերմերները դժգոհում են կառավարության անուշադրությունից:
«Գյուղմթերքի հետ կապված ինչ արտադրում ենք, մեզ համար շատ է, արտահանման համար՝ շատ քիչ: Մենք չունենք արտահանման արվեստ, չեմ տեսել կառավարությունը արտահանողների միություն կազմի, կանչեն և տեսնեն՝ ի՞նչ հարցերում են թերանում: Պետք է աջակցություն լինի պետության կողմից, պետք է ունենանք մթերման կետեր, ջերմոցային տնտեսությունը պետք է զարգացնել: Մենք հիմա սերմերը ներկրում ենք, բայց եթե աջակցություն լինի, մենք կարող ենք նաև տեղում արտադրել, ունենք սելեկցիոն կայան, բայց քանի որ դիմադրողականությունը ցածր է, հիմնականում ներմուծում ենք Հոլանդիայից, թեպետ մեր տեղական սորտերը շատ ավելի համեղ են ու կարող ենք զարգացնել: Նախկինում մենք սերմեր ենք արտահանել Ռուսաստան»,- ասացին ֆերմերները:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...