19:30 15.10.2018
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ. անգամ տնտեսական ցուցանիշների առումով դրանք որևէ բան հստակ չեն կարող ասել, թեև կան նաև բավական ձեռքբերումներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ առաջինը ձեռքբերումը, թերևս, այն է, որ պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը և ոչ միայն չեն եղել ցնցումներ, որպես այդպիսին, այլև առանձին ոլորտներում ավելի առաջանցիկ աճ է գրանցվել, մասնավորապես՝ շինարարության ոլորտում, երկնիշ աճ, որն աննախադեպ է:
Տնտեսագետը նշեց նաև ֆինանսական հատվածում վստահության գործոնով պայմանավորված մեկ ձեռքբերում` ազգաբնակչության ավանդների ծավալի աճը, որը, նրա գնահատմամբ, դարձյալ շատ կարևոր ցուցանիշ է. գոնե առաջին օրերին ոմանք փորձել էին ավանդները հետ վերցնել բանկերից, հաշիվներից, խզել պայմանագրերը, հետագայում նույնությամբ վերադարձրել են, և 125 մլրդ դրամով աճել են ավանդները այս ընթացքում:
«Դա բավական լուրջ ցուցանիշ է: Ազգային դրամանիշը կայուն է և պահպանում է իր կայուն հետագիծը` հակառակ որոշ, այսպես կոչված, փորձագետների պնդումների, թե շուտով կգահավիժի ազգային դրամը կամ կլինի արժութային ճգնաժամ: Դրանք բացարձակ անհիմն պնդումներ են, երբեմն նաև պահուստների մասին են խոսում, պետական պահուստները 2 միլիարդից ավելի են, դա բավական բարձր մակարդակ է ապահովության և անվտանգության: Սովորաբար մենք լսում ենք, որ արտաքին շուկայում կամ ֆինանսական շուկայում վաճառում են դոլարներ, որ պահպանեն կայունությունը, մայիս ամսին, առաջին անգամ լինելով, ես գոնե նման նախադեպ չեմ հիշում, որ գնած լինեն դոլար, 44 մլն դոլար շուկայից գնել են, սա նշանակում է, որ մենք ունենք բավական բարենպաստ հիմքեր տնտեսության զարգացման համար, տնտեսությունն ինքը կանխատեսելի է` և ներդրումների, և զարգացման ծրագրերի համար, այլ բան է, որ սա մեզ չի կարող բավարարել, պետք են շատ կոնկրետ ծրագրեր, պատասխանատուներ և ժամկետներ` դրանց իրականացման համար»,- նշեց նա:
Մանասերյանն ասաց, որ այս ամենին կարելի է հավելել նաև կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչի պարտադիր բնույթը, որ հուլիսի 1-ից ներդրվեց, ու թեև գուցե այսօր ոմանց համար դեռ շատ համոզիչ չլինի, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք այն գումարներն են, որոնք կարող են և պետք է օգտագործվեն Հայաստանի տնտեսությունում, հատկապես արդյունաբերական ծրագրերի համար. երկար ժամկետում սառեցվում են գումարները, և դրանց շահութաբերությունը շատ արագ չի կարող ապահովվել, տեղական արտադրության ոլորտում շատ մեծ ձեռքբերումներ չունենք, հետևաբար դա կարող է նպաստել և պետք է նպաստի տեղական արտադրության, արդյունաբերության զարգացմանը:
«Սրանք մի քանիսն էին, կարելի է շարունակել, բայց ես չեմ ուզում շտապել, տարեվերջին ամփոփիչ ցուցանիշները կլինեն: Եկող շաբաթ Հայաստանում Եվրասիական շաբաթը կանցկացվի, սա կարևոր իրադարձություն է, հատկապես Ֆրանկոֆոնիայից հետո, ինչը խոսում է արտաքին տնտեսական վեկտորի աշխուժացման մասին: Եթե մենք կարողանանք և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ ունենալ հավասարակշռված և դինամիկ զարգացող համագործակցություն, ապա կարծում եմ` կարճ ժամանակահատվածում կառավարությանը կհաջողվի լուծել խնդիրները, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել»,- ասաց Մանասերյանը:
Դիտարկմանը, թե մի կողմից քննադատության է արժանանում կառավարության վարած ներդրումային քաղաքականությունը, մյուս կողմից՝ հնչում է արդարացում, որ ժամանակավոր կառավարությունը ներդրողին վստահություն չի ներշնչում, ուստի անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել, ձևավորել կառավարություն, հարցին` որքանո՞վ են տեղին քննադատությունները և արդարացումները, տնտեսագետը պատասխանեց.
«Մի կողմից՝ կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր անհամբեր են ներդրումներ տեսնելու, որովհետև նախորդ կառավարությունը պարզապես ստում էր և պետական բյուջեի ծախսերը ներկայացնում որպես ներդրումներ: Ես անցյալ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու դրան: Ներդրումները իրական կարող են լինել, իհարկե, կայուն միջավայրում, արդեն այսօր առանձին ներդրումներ, ներդրումային ծրագրեր ի հայտ են գալիս, բայց այն ներդրումները, որ մենք ակնկալում ենք, կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որովհետև ամբողջ գործարար միջավայրը և ազգաբնակչությունն ամբողջությամբ սպասումների մեջ են:
Կարծում եմ, որ վերջնական ինստիտուցիոնալ առումով նոր Հայաստանի հիմքերը ձևավորելուց և նոր որակի խորհրդարան ունենալուց հետո մենք արդեն իսկապես կարող ենք ակնկալել այն խոշոր ներդրումները, որոնք կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում»:
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...