18:15 15.10.2018
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք գրող Քեմալ Յալչընի «Վերջին ցանկությունս. պոլսահայ Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հիշատակին» գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացվում է Ստամբուլից Գերմանիա տեղափոխված պոլսահայ մտավորական Բրենդա Ժամկոչյանի կյանքի պատմությունը, որը Թուրքիայում լինելով հայ համայնքի ներկայացուցիչ և բախվելով այնտեղ փոքրամասնություն լինելու խնդիրներին` փորձել է Գերմանիայում օգտակար լինել տեղի փոքրամասնության ներկայացուցիչներին, հատկապես իր սաներին: Բրենդա Ժամկոչյանն իր առանձնատունը նվիրել է Գյումրիում գործող «Թռչունյան տուն» մանկատուն-կրթահամալիրի սաներին:
Քեմալ Յալչընը ներկայացրել է նաև իր մյուս աշխատանքները, որոնցում նկարագրվել են ոչ միայն Ցեղասպանության դաժանությունները, այլև դրանից հետո Արևմտյան Հայաստանում ապրող մարդկանց ու հատկապես հայերի վիճակը:
«Շատ դաժան տեսարաններ էին: Կային մարդիկ, որոնք ասում էին՝ մենք քեզ պատմում ենք, բայց ոչ մի տեղ չպետք է հրապարակես: Կային մարդիկ, որոնք պատմում էին, բայց խնդրում, որ իրականությունն ամբողջությամբ չներկայացնեմ: Ես 35 գիրք, 5000 էջ եմ գրել Հայոց ցեղասպանության մասին, սակայն այդ 5000 էջը հայերի կրած տառապանքների մի քանի կաթիլն է ընդամենը ներկայացնում»,- շնորհանդեսի ժամանակ ասել է թուրք գրողը:
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...