Իմ սիրելի՛ գեներալ, քեզ և Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել ընդդիմությունում. Աշոտյանը՝ Սեյրան Սարոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Իմ սիրելի՛ գեներալ, քեզ և Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել ընդդիմությունում. Աշոտյանը՝ Սեյրան Սարոյանին

18:18 01.05.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի ամբիոնից դիմելով դահլիճում չգտնվող ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, նշեց, թե այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է, դրա համար էլ նրան է դիմում:

«Ուզում եմ ասել հետևյալը. շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, ստացվեց: Երբ մի քանի շաբաթ առաջ փորձում էիք, գնում, հրապարակում կանգնում էիք, ոչ ոք այստեղ նստածներից, բացի ձեր կուսակցության անդամներից, ձեզ չէր հավատում: Դուք ներշնչեցիք հույս, դուք ներշնչեցիք էներգիա, դուք ոգևորեցիք մարդկանց և տարիների ընթացքում երկրում կուտակված պրոբլեմները, որը չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին, դուք շատ լավ գիտեք, որ պրոբլեմների ճնշող մեծամասնությունը արմատներով հենց մեր առաջին տարիներից են գալիս: Այս 3 նախագահական ժամկետներից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը»,- ասաց Աշոտյանը:

Նա կոչ արեց Փաշինյանին այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը: Նրա խոսքով՝ այդ ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ:

«Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք, եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ՝ կա՛մ պայթեցնելու է, կա՛մ թթվի: Այս իրականությունն այնուհանդերձ բերել է մի իրավիճակի, երբ խորհրդարանում նաև կրքեր են բորբոքվում: Դուք ասացիք «մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, դուք չուզեցիք Կարեն Կարապետյանին, Կարեն կարապետյանը չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին, մենք որևէ թեկնածու չենք առաջադրել, այս հաջողությունը ձերն է և մեր ժողովրդի այն մարդկանցն է, որոնք հիմա նայում են»,- նշեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ այդ արմատների մեջ իրենք իրենց մեղավորությունն ունեն և, ըստ Աշոտյանի, դահլիճում գրեթե չկա հանրությանը հայտնի գեթ մեկ գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման կամ զարգացման մեջ:

«Ինչ ունենք այսօր, իմ հարգարժան ժողովրդի կողմից սիրված գեներալն ասաց՝ Աշոտյանից ինչ ընդդիմություն: Իմ սիրելի՛ գեներալ, քո և Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել ընդդիմությունում, անգամ առանց Նիկոլի եմ պատրաստ աշխատել ընդդիմությունում»,- ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ այսօր ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը, ով իր խոսքում նշել էր, թե «էսօր բա Նիկոլը գնաց իշխանության, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու: Տենց ո՞նց կլինի: Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, ա՛յ տնաշեն»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP