Երեխա կա, 300 դրամ չունի՝ սիրած աղջկան ծաղիկ նվիրի. Սասուն Միքայելյանի ելույթն ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Երեխա կա, 300 դրամ չունի՝ սիրած աղջկան ծաղիկ նվիրի. Սասուն Միքայելյանի ելույթն ԱԺ-ում

19:34 01.05.2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում համեմատական է անցկացրել 2008-ի և 2018-ի միջև, հիշեցրել, որ 2008թ. ոստիկանները մտնում էին դպրոցներ ու ահաբեկում, ծեծում էին, որ աշակերտները չըմբոստանան: Այսօր էլ ոստիկանները վրաերթի են ենթարկում՝ տեխնիկան է փոխվել միայն, հիմա ոտքով չեն վազում:

Եթե 2008-ին ուսուցիչները բնամթերքով էին կաշառք վերցնում, այսօր քեշ փողով: Իրողության հետ պետք է հաշվի նստել: Սասուն Միքայելյանն արձագանքել է նաև Կորյուն Նահապետյանի ելույթին:

«Պարո՛ն Նահապետյան, լինելով պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ի՞նչ իրավունք ունեք զինվորական գաղտնիքը այս մեծ լսարանում հայտարարեք, որ զորքի տեղաշարժ կա: Ես էլ այս ամբիոնից պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ զորքերում թշնամու կողմից ոչ մի տեղաշարժ չկա: Դուրս կգանք, կապացուցեմ: Ամեն անգամ էդ  իմիտացիան, որ արել եք, երբ ժողովուրդն ըմբոստացել է, էլ չի անցնում: Թշնամին չի հարձակվի, որովհետև էսօր վախենում ա, ուզում ա, որ էս համախմբվածությունը չլինի»,- ասել է Սասուն Միքայելյանը: 

Ըստ նրա՝ ժողովուրդը չի պայքարում ՀՀ-ի դեմ, պայքարում է ձևավորված իշխանության դեմ:

«Շարժման մեղավորը ո՞վ ա, ո՞վ ա ժողովրդին հավաքել: Դուք, ոչ թե Փաշինյանը կամ ես: Ժողովուրդն ուզում է ազատ ապրել, զզվում ա Ձեզանից: Երեխա կա՝ 300 դրամ չունի սիրած աղջկան ծաղիկ նվիրի: Կրակի հետ խաղ մի՛ արեք: Էդ մարդիկ են էս երկրի տերը, մենք չենք կարա ըմբոստանանք, սա էն ժամանակները չի, որ գաք, ծեծեք, ջարդեք, վերջ տաք էս ամեն ինչին»,- ասել է Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը ևս մեկ անգամ ասել է, որ իրենք վրեժխնդիր չեն լինելու և կրկին կոչ արել հասկանալ իրավիճակի լրջությունը:

«Պետք չի մի քանի ձայն տաք, եկեք գնանք միասին ժողովրդի մոտ և եթե կարողանանք համոզել նրանց, ես ձեր հետ կլինեմ»,- ասաց Մելքումյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP