19:49 01.05.2018
«Մենք պետք է ականջալուր լինենք հրապարակում հավաքված մարդկանց պահանջներին, քանի որ բոլորս մի նավի մեջ ենք: Եվ միայն նավավարի սթափ ընկալումները կարող են մեզ ափ հանել: Իսկ այդ նավավարը մեր ժողովուրդն է և նա կարող է մեզ ափ հանել, առանց «մերոնց»-ի և «ձերոնց»-ի, առանց «իմ»-ի և «քո»-ի»: ՀՀ Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստի ընթացքում, խոսքն ուղղելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին, ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:
«Այս օրերին սնդիկի սյունը յուրաքանչյուրիս, բոլորիս՝ իշխանություն, թե ընդդիմություն, ժողովուրդ, հասարակություն, ուսանողներ, երեխաներ, մեծեր, փոքրեր, հավասարաչափ է ճնշում: Եվ բոլորովին չթվա, որ մենք այստեղ խոսում ենք և այդ ճնշումը չենք զգում: Այն էլ ոնց ենք զգում: Եվ, այս բոլոր օրերին, գոնե ես իմ մասով ասեմ, բոլոր գիշերներն արթուն են եղել ինձ համար: Ոնց ուզում եք՝ ընկալեք: Հետո գնացե՛ք, ֆեյսբուքներում բաներ գրեք, ծաղրեք, հռհռացեք. արե՛ք: Բայց, խնդրում եմ, գնահատեք անկեղծությունը»- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Այնուհետև նա, դիմելով խորհրդարանական դահլիճում նստածներին, կոչ է արել իրականությանը նայել սթափ աչքերով ու կշռադատված գործողություններ կատարել:
«Ես այսօր դահլիճ եմ եկել Աստվածաշունչն ինձ հետ բերած, որովհետև իսկապես ընկալում եմ պահի լրջությունը: Ես այսօր եկել եմ խնդրելու, որ այդ մանանեխի հատիկի չափ հավատը մեզնից յուրաքանչյուրն ունենա: Հերիք է հայավարի լոպազանանք, և ամեն մեկիս թվա, թե ամեն մեկս շատ խելոք ենք, որպես ընդդիմություն, և ամեն մեկիս թվա, թե շատ խելոք ենք որպես իշխանություն: Մենք էդ լոպազանալու իրավունքը չունենք»,- ասել է Մարգարիտ Եսայանը:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև վերջին օրերին՝ իշխանությունների հանդեպ հասարակության տրամադրվածության մասին իր ընկալումների մասին՝ նշելով, որ, իր ընկալմամբ, «սիրո և համերաշխության հեղափոխությունը» վերագրվում է միայն այդ գաղափարն առաջ քաշողների կողմնակիցներին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...