20:19 01.05.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթի սկզբում նշեց, որ նախ` ցանկանում է ողջունել վաղ առավոտից Հանրապետության հրապարակում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիների և արձանագրել, որ նրանց հաղթանակը չի կարող կասկածի տակ առնվել:
«Ինձ այս ամբիոնից շատ մեղադրեցին, որ ես սպառնում եմ ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը: Ես ուզում եմ այս պահին հայտարարել, որ որևէ այդպիսի մտադրություն չունեմ, ՀՀԿ-ն այսօրվա քննարկումներով ինքն իրեն ոչնչացրեց միանգամից և անշրջելիորեն»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ:
«Ինչ մենք հիմա տեսնում ենք, ոչ թե Հայաստանի Հանրապետական կուսակցություն է կամ խմբակցությունը, այլ նրա ուրվականը և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նկատեց վարչապետի թեկնածուն:
Նրա պնդմամբ՝ զարմանալի մի բան տեղի ունեցավ, երբ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց «գոյություն չունեցող իշխանության» տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական հռետորաբանության՝ փորձելով իրենց շարժման «աշխարհաքաղաքական դավադրություն» լինելու մասին ահազանգեր ուղարկել տարբեր ուղղությամբ:
«Այդ հայտարարությունները ոչ միայն ուղղակիորեն ուղղված են ՀՀ անվտանգությանը, այլև նպատակ ունեն խաթարել ՀՀ-ի և մի շարք բարեկամ երկրների հարաբերությունները և նպատակ ունեն այնպես անել, որ այդ երկրների միջև թշնամանք առաջանա: Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են ակնարկել, որ այս ամենի մեջ մութ ուժերի սցենար կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ պայթունավտանգ իրավիճակ գոյություն չունի: Ըստ նրա՝ պայթունավտանգ իրավիճակ գոյություն է ունենում միայն այն ժամանակ, երբ կա ուժերի որոշակի հարաբերակացություն:
«Այսօր Հայաստանում չկա ուժերի որոշակի հարաբերակցություն: Կա ժողովուրդ՝ մի կողմից և Հանրապետական 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից և Հանրապետական վերնախավ, որ ուզում է ապացուցել, որ իրենք միասնական են: Չկա որևէ պայթունավտանգ իրավիճակ, որովհետև ժողովուրդը միասնական է: Ես կոչ եմ անում ընդհանրապես չխոսել բախումների մասին, որովհետև չի լինելու ոչ մի բախում, որովհետև ժողովրդի դեմ ոչ մի ուժ չկա: ՀՀ-ին և ԼՂ-ին Ադրբեջանից սպառնացող վտանգի դեպքում այս ողջ համաժողովրդական շարժումը լծվելու է պաշտպանությանը: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առավոտից ԱԺ ամբիոնից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերը և տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել ՀՀ ժողովրդի շրջանում:
Սա ի՞նչ է, եթե ոչ ուղիղ գործակցություն Ադրբեջանի հետ: Ես որևէ ուրիշ որակում սրան պարզապես չեմ կարող տալ, և սա ՀՀԿ խմբակցության ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է: Եթե այստեղ ՀՀԿ-ի շարքում կան մարդիկ, ովքեր մտահոգված են ՀՀ տնտեսությամբ, անվտանգությամբ, նրանք կարող են խնդիրը լուծել հեշտությամբ՝ ընդամենը քիչ հետո քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին: Ես հիմա չեմ ուզում դիմել ՀՀԿ խմբակցությանը՝ որպես ամբողջություն, որովհետև այդ ամբողջությունն այլևս գոյություն չունի: Ես ուզում եմ դիմել պատգամավորներին՝ որպես անհատներ: Ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլևս վերադարձ չկա»,- ասել է Փաշինյանը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...