Գերմանական ընկերություններից մեկում տեղի ունեցած պատահարի հետևանքով 12 մարդ է տուժել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Գերմանական ընկերություններից մեկում տեղի ունեցած պատահարի հետևանքով 12 մարդ է տուժել

13:51 16.10.2018

Գերմանիայի արևմտյան Շտերնենֆելս շրջանի ընկերություններից մեկում առնվազն 12 մարդ է տուժել թունավոր նյութերի գործարանում տեղի ունեցած պատահարի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Դեպքի վայր է ժամանել մի քանի փրկարար բրիգադ: Ոստիկանությունն անմիջապես տարհանել է ընկերությունում գտնվող բոլոր անձանց։

Ոստիկանությունը մարդկանց հորդորել է հեռու մնալ տարածքից՝ զգուշացնելով, որ կա թունավորման վտանգ:

Տեղական Pforzheimer Zeitung թերթն էլ հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել մետալուրգիական ընկերությունում, սակայն ընկերության ներկայացուցիչը միջադեպի վերաբերյալ հրաժարվել է տեղեկություններ հաղորդել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսը միանում է  ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի

20:47 12.05.2024

Եգիպտոսը միանում է ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի

Եգիպտոսը որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի իր էջում։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում է իր մտադրության մասին պաշտոնապես մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գործին», – ասվում է հայտարարության մեջ: Եգիպտոսը նաև մեղադրում է Իսրայելին […] ...

Աստրախանում թմրանյութերից թունավորման հետևանքով 2 օրում առնվազն 8 մարդ է մահացել. հարուցվել է քրեական գործ

20:26 12.05.2024

Աստրախանում թմրանյութերից թունավորման հետևանքով 2 օրում առնվազն 8 մարդ է մահացել. հարուցվել է քրեական գործ

Աստրախանում ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ անհայտ նյութով թունավորման հետևանքով տեղի երեք բնակիչների մահվան դեպքի առթիվ։ Այս մասին մայիսի 12-ին ասված է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի (ՔԿ) մարզային քննչական վարչության Telegram ալիքում։ Գործը քննվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երրորդ մասով («Անզգուշությամբ մահ պատճառելը երկու կամ ավելի անձանց»): «Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի […] ...

Վիրահատությունից երկու ամիս անց ԱՄՆ-ում մահացել է խոզի երիկամով աշխարհում առաջին հիվանդը

19:31 12.05.2024

Վիրահատությունից երկու ամիս անց ԱՄՆ-ում մահացել է խոզի երիկամով աշխարհում առաջին հիվանդը

Վիրահատությունից գրեթե երկու ամիս անց ԱՄՆ-ում մահացել է հիվանդը, ով ստացել է աշխարհում առաջին գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամը։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ Մասաչուսեթսի հիվանդանոցին հղումով։ «Մասաչուսեթսից տղամարդը, որն ստացել է աշխարհում առաջին խոզի երիկամը, մահացել է: Հիվանդանոցը հայտնել է Սլեյմանի մահվան մասին շաբաթ օրը՝ փոխպատվաստումը ստանալուց երկու ամիս անց», – ասվում է հեռարձակողի […] ...

Ուկրաինայում հայտարարել են, որ Բելգորոդում բնակելի շենքի պայթյունը կարող է սադրանք լինել

19:08 12.05.2024

Ուկրաինայում հայտարարել են, որ Բելգորոդում բնակելի շենքի պայթյունը կարող է սադրանք լինել

Ռուսաստանի այն մեղադրանքները, թե Ուկրաինայի պաշտպանության ուժերը Բելգորոդում շենք են գնդակոծել, չեն համապատասխանում իրականությանը. Դա կարող է լինել ռմբակոծություն կամ կենցաղային պայթյուն, որը ՌԴ քարոզչությունն օգտագործում է իր շահերից ելնելով։ Այս տեսակետը Telegram-ում հնչեցրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ «Բելգորոդի շենքը կարծես պայթեցվել է, տեսախցիկների տեսագրությունում չեն […] ...

Բժիշկը զգուշացրել է սոդայի վտանգավորության մասին

18:49 12.05.2024

Բժիշկը զգուշացրել է սոդայի վտանգավորության մասին

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը զգուշացրել է կերակրի սոդայի վտանգավորության մասին. այս մասին հայտնում է DoctorPeter-ը։ Մասնագետի կարծիքով՝ կերակրի սոդան չի կարելի օգտագործել այրոցը բուժելու համար, քանի որ այն մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։ «Սոդան ալկալիով մարում է ստամոքսի թթունը, սակայն այդ ազդեցությունը երկար չի տևում, ուստի օրգանիզմն ակտիվորեն աղաթթու է արտադրում, ինչը կարող է հանգեցնել այրոցի […] ...

Բելգորոդում շենքի փլատակներից երկու մարդու դի են դուրս բերել

18:36 12.05.2024

Բելգորոդում շենքի փլատակներից երկու մարդու դի են դուրս բերել

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդում շենքի փլատակներից երկու զոհ է դուրս բերվել։ Նա հավելել է, որ  որոշ մարդիկ շարունակում են մնալ Բելգորոդում վնասված շենքի փլատակներում, փրկարարներն անում են ամեն ինչ նրանց կյանքը փրկելու համար, հայտնել է նա Telegram-ի իր ալիքում։ «Տեղեկություններ կան, որ մարդիկ կարող են մնալ փլատակների տակ։ Փրկարարներն ամեն ինչ անում […] ...

BACK_TO_TOP