Գյումրիում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը

15:40 16.10.2018

Այսօր Գյումրիում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Դատարանը ստացել է նաև «Հավերժ հիշատակ»  ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանի մեղադրանքով քրեական գործի նյութերը, որոնք միացվեցին ընթացող դատաքննությանը: Միացյալ 2 քրեական գործերով կա արդեն 5 ամբաստանյալ։

Նշենք, որ Կոստիկ Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Կոստիկ Ավետիսյանը, հաշվի չառնելով մասնակի փակ գերեզմանատանը գերեզմանոց հատկացնելու արգելքը, թիվ 2-րդ գերեզմանոցում տարածք է տրամադրել այլ անձի՝ անտեսելով այն, որ այդ տարածքում հուղարկավորվածներ կան։

Կոստիկ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և դատարանից խնդրեց իրեն չտեսանկարահանել: Նրա շահերի պաշտպանները դա հիմնավորեցին այսպես՝ համոզված են, որ Կոստիկ Ավետիսյանը կարդարացվի: Նիստն այսքանով հետաձգվեց։ Կողմերը դատարանից ժամանակ են խնդրել միացյալ գործի հանգամանքներին ծանոթանալու համար:

Հիշեցնենք՝ 2 տարի առաջ Հակոբյաններն իրենց հարազատի գերեզման են այցելել ու տեսել, որ ընտանեկան գերեզմանոցում այլ մարդ է թաղված։

Նրանք հարցուփորձով են պարզել, որ իրենց հարազատի՝ Հենրիկ Հակոբյանի դին հանվել է գերեզմանոցից ու տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ գերեզմանափորներից մեկը հայտնել է, որ դին մասնատված վիճակում կոյուղաջուրն են նետել։ Այս գործի դատաքննությունը մոտ 1 տարի է՝ ընթանում է, դեռ վկաների հարցաքննության փուլում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP