Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվի կարծիքները միանշանակ չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվի կարծիքները միանշանակ չեն

16:55 16.10.2018

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ունի նոր գեղարվեստական ղեկավար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարեց թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

«Արդեն լրանում է 1 տարին, որ մենք կորցրեցինք մեր շատ սիրելի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, դա մեծ կորուստ էր բոլորիս համար: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ առանց իր գեղարվեստական ղեկավարի, ուստի ես ստիպված էի կատարել իմ ընտրությունը»,- ասաց Ֆրեդ Դավթյանը:

Գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին Նորա Գրիգորյանի, Սուրեն Շահվերդյանի, Կարեն Ներսիսյանի, Ռոբերտ Մանուկյանի և Վլադիմիր Գաբբեի թեկնածությունները: Մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով թեկնածուների ծրագրերը, որոշել է, որ ընտրությունը պետք է լինի Սուրեն Շահվերդյանի և Կարեն Ներսիսյանի միջև:

Նախարարությունն առաջարկել է մեկամսյա ժամանակ տրամադրել թեկնածուներին մեկ ժամանոց բեմադրություն անելու համար, սակայն, ըստ թատրոնի տնօրենի, 1 ամսում հնարավոր չէ բեմադրություն անել, ավելին, սպասելու ժամանակ չկա: Առաջ գնալու համար թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ, ուստի թատրոնի տնօրենը, չհամաձայնելով նախարարության առաջարկին, նշանակել է տնօրեն:

«Վերջին 2 թեկնածուն, որ լուրջ տպավորություն թողեցին իրենց գործունեությամբ, ծրագրերով ու ներկայացման հատվածներով, երկուսն էին՝ Կարեն Ներսիսյանը և Սուրեն Շահվերդյանը: Եթե Սուրեն Շահվերդյանին գիտեն բոլորը, ապա Կարեն Ներսիսյանն իր աշխատանքային և ստեղծագործական գործունեությունը սկսել է այս թատրոնից, մեկ տարի աշխատել է բեմի բանվոր, ունեցել է ձգտում՝ թատրոնը իմանալ ներսից, այնուհետև մեկնել է ՌԴ, 9 տարի աշխատել Մարկ Ռազովսկու անվան թատրոնում, բեմադրել է տարբեր ներկայացումներ տարբեր թատրոններում՝ համարյա 50 բեմադրություն ունի»,- ընդգծեց Ֆրեդ Դավթյանը:

Նոր գեղարվեստական ղեկավարի հարցում կոլեկտիվի կարծիքները միանշանակ չեն:

«Սուրեն Շահվերդյանին ճանաչում եմ, գիտեմ՝ ինչ հնարավորություններ ունի, ինձ համար ինչպես «кот в мешке»: Տնօրենը հայտարարեց, որ իր որոշումն է, դե, թող որոշի, բայց ես չեմ ճանաչում այդ մարդուն, թեպետ անձնական ոչինչ չունեմ նրա դեմ»,- ասաց Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Ռոբերտ Մանուկյանը:

SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք այս որոշումը կազդի թատրոնի հետագա աշխատանքների վրա, Ռոբերտ Մանուկյանը նշեց, որ իր աշխատանքի վրա չի ազդի:

«Ես պրոֆեսիոնալ եմ, և եթե լեզու չեմ գտնում բեմադրիչի հետ, ինքս եմ բեմադրում: Կցանկանան աշխատել՝ կաշխատենք, լեզու կգտնենք: Որ ասեմ՝ գրկաբաց որոշումը ողջունում եմ, սուտ կլինի, էլի դեմ եմ այս ամենին: Եթե մշակույթի նախարարությունն այս խեղկատակությունը ընդունում է, ես կընդունեմ ու կընդունեմ»,- ասաց Ռոբերտ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ևս իր թեկնածությունն առաջադրել էր և դեմ էր արտահայտվում թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դստեր՝ 25-ամյա Նորա Գրիգորյանի թեկնածությանը՝ նշելով, որ թատրոնը ժառանգաբար չի փոխանցվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP