23:40 17.10.2018
Ժամեր առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում նորածիններ են հայտնաբերվել: Երեխաները եղել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, նրանց նկատել է հաստատության պահակը:
«Մեր հաստատության պահակն է նկատել, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ է դրված, մոտեցել ու տեսել է, որ մեջը բարուրված երկու երեխաներ կան: Անմիջապես ահազանգել ենք ոստիկանություն ու պատկան կառույցներին, երեխաներին մեր հաստատությունից տարել են»,- կատարվածը այսպես է մեկնաբանել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Պարզվել է, որ երեխաները 2-3 օրական տղաներ են, ենթադրվում է, որ երկվորյակներ են:
«Երեխաներն անմիջապես տեղափոխվել են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատուն, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, երկու փոքրիկների առողջական վիճակն էլ լավ է, կերակրվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնաբերված փոքրիկների մասին պարզաբանում է տվել Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը:
Փոխմարզպետը նաև նշել է, որ դեռ պետք է հաստատվի երեխաների արյունակիցներ լինելու հանգամանքը, նաև հնարավորության դեպքում պարզվի, թե ինչու են ծնողները հիաժարվել երեխաներից, միգուցե նրանք ևս կյանքի դժվարին իրավիճակում են գտնվում:
«Եթե ծնողները կամ մայրը հայտնաբերվեն, կփորձենք պարզել այս քայլի պատճառները: Եթե խնդիրը միայն սոցիալական բնույթ ունեցավ, ապա կփորձենք օգնել ծնողներին ու հնարավորության դեպքում երեխաներին վերադարձնել ընտանիք, իսկ եթե ոչ,ապա համապատասխան ընթացակարգով երեխաները կհանձնվեն մանկատան խնամքին»,- նորածինների հետագա ճակատագրի մասին պարզաբանումներ է տվել Սոֆիա Հովսեփյանը:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ SHANTNEWS.am.-ի թղթակցին փոխանցել է, որ նյութեր են նախապատրաստվում` դեպքի հանգամանքները ճշտելու և նորածինների ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...