Թերեզա Մեյին կոչ են արել հրաժարվել ԵՄ-ի հետ մաքսային համաձայնագրի գաղափարից. The Daily Mail – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Թերեզա Մեյին կոչ են արել հրաժարվել ԵՄ-ի հետ մաքսային համաձայնագրի գաղափարից. The Daily Mail

18:30 03.05.2018

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավորներն այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյին զգուշացրել են, որ Եվրամիության հետ մաքսային համաձայնագիր կնքելու պլաններից չհրաժարվելու դեպքում իր կառավարությունը ստիպված կլինի կանգնել հրաժարականի հարցի առաջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

62 պատգամավորների կողմից կառավարությանն ուղղված նամակում նշվում է, որ համաձայնագիրը կարող է արժեզրկել Brexit-ի գաղափարը, որն անկախացում Բրյուսելից՝ աշխարհի այլ երկրների հետ առևտրաշրջանառության հարցում:

«Առաջարկվող նոր մաքսային գործընկերությունը գործնականում հնարավոր չէ և կպահանջի այնպիսի մակարդակի կարգավորող միավորում, որն անհնար կդարձնի անկախ առևտրային քաղաքականության իրականացման գործընթացը»,- ասված է 30 էջից կազմված նամակում:

Sky news-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայում այժմ լարված իրավիճակ է, որոշ դեպքերում այն բնորոշվում է նաև որպես «քաղաքացիական պատերազմ»: Աղբյուրը հայտնում է, որ մինչ այս պահը այստեղ «փխրուն հավասարակշռություն էր տիրում փափուկ և կոշտ Brexit-ի կողմնակիցների միջև, ինչը սակայն խախտվել է այն բանից հետո, երբ Մեծ  Բրիտանիայի ներքին գործերի նախարար, փոփուկ Brexit-ի կողմնակից Էմբեր Ռադը հրաժարական է տվել:

Sky news-ին տված հարցազրույցի ընթացքում կառավարության անդամ Դեյվիդ Լիդինգթոնն ասել է, որ համաձայնագրի քննարկումը մի քանի շաբաթ կտևի: Ընդ որում՝ նա բացառել է Մեյի հրաժարականի փաստը:

Նշենք, որ Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները մեկնարկել էին 2017 թվականի հունիսի 19-ին: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի մարտի 29-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP