13:09 18.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է իր կուսակցությունը ստեղծել և մտնել ընդդիմության շարքերը:
«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ուրեմն պետք է այդ մասին մտածել»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք պատրաստվում է իր կուսակցությունը ստեղծել:
ՀՀ նախկին նախագահի խոսքերով՝ կուսակցության անվանումը սկզբունքային հարց չէ:
«Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է որդեգրել… Այժմ ես ընդդիմադիր դաշտում շատ լուրջ վակուում եմ տեսնում և ենթադրում եմ, որ պետք է այն լրացնել՝ երկրի շահերից ելնելով»,- հավելել է Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի:
«Եթե նման ձգտում ունենայի, 10 տարի չէի ապրի իմ սեփական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ իրադրությունը քեզ ներքաշում է գործընթացի մեջ, որից չես կարող պարզապես հեռու մնալ՝ հաշվի առնելով կենսագրությունդ, բնույթդ և կյանքի նկատմամբ դիրքորոշումդ»,- ասել է Քոչարյանը:
Խոսելով առաջիկա արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին՝ Քոչարյանը հստակեցրել է, որ պարզապես չի հասցնում:
«Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ հարկավոր է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել եղածը: Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր, նորացված թիմով: Սովորաբար ինչպիսի՞ն են առաջին գործողությունները, երբ ուզում ես թիմ հավաքել: Սկսում ես ուսումնասիրել մարդկանց, որոնց չգիտես, շրջապատին, որոնց հետ շփվել ես, աշխատել ես», – ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Այնուամենայնիվ, ըստ Քոչարյանի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լի մարդկանց:
«Իհարկե, կարելի է ներգրավել հին թիմից որոշ մարդկանց, ում դու գիտես, ովքեր քեզ հետ աշխատել են: Սակայն ամեն դեպքում պետք է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելն այնքան էլ հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»,- եզրափակել է Քոչարյանը:
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...