Շիրակի մարզը հանրապետության ականապատ վտանգավոր տարածքների շարքում չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզը հանրապետության ականապատ վտանգավոր տարածքների շարքում չէ

01:24 19.10.2018

Գյումրիի երկխոսության մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս են հրավիրել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանց տվյալներով՝ Հայաստանում 121 ականային վտանգավոր տարածք կա, որոնց ականազերծումը լուրջ դժվարություններ է ներկայացնում: Մասնագիտական ուսումնասիրություններով՝ Հայաստանում ականապատ 4 մարզ է առանձնացվել․ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը և Վայոց ձորը։ Դրանց թվում Շիրակի մարզը չկա։ Իսկ ականի պայթյունի հետևանքով անչափահասի մահվան վերջին դեպքը Շիրակի մարզում է գրանցվել՝ 2013 թվականին։ Վահրամաբերդ գյուղից 12 և 14 տարեկան երկու երեխաներ բաց դաշտում ականի պայթյունից մահացել էին։

Հայաստանում ականից ու չպայթած զինամթերքից տուժած ավելի քան 700 մարդ է ապրում, իսկ ուսումնասիրությունները նոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են: Հայաստանի հումանիտար ականազերծման կենտրոնի և փորձագիտական կենտրոնի ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանի խոսքերով՝ իրենց համար նորություն է եղել նաև Ազատան համայնքում բնակվող 102-ամյա Վարվարա Մոսոյանի հետ ավելի քան 60 տարի առաջ կատարվածը: Տարեց կինը իր մի ոտքից զրկվել էր 1944 թվականին, Ազատանի դաշտերում ականի պայթյունի հետևանքով։ Նշված դեպքից 10 մարդ է տուժել, որից 2-ը մահացել են։ Կենտրոնի աշխատակիցները հիմա նոր են պարզել, թե ինչու էին 1944 թվականին Ազատանի դաշտերն ականապատվել։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, պարզվում է՝ մեծ էր վտանգը, որ Թուրքիան Սովետական Միության սահմանը կհատեր Հայաստանով ու հարձակման գործողություններ կսկսեր։ Դրա համար էլ դաշտերը ականապատվել էին։ Այդ տարածքներում 1959 թվականին ևս 2 երիտասարդ է մահացել։ Ականը, ըստ մասնագետների, մշտարթուն զենք է ու այնպես չէ, որ վաղեմության ժամկետն անցավ, չի պայթի։ Հայ-ադրբեջանական սահմանային գոտում են հիմնական ականապատ տարածքները, որոնց ականազերծումն հիմա անհնար է, քանի որ այդ հատվածները գնդակոծման տակ են։

Շիրակի մարզն էլ, ըստ կենտրոնի մասնագետների, ականային վտանգ ներկայացնող է, քանի որ այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Կենտրոնի ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանի խոսքերով՝ ռազմաբազան իրենք չեն դիտարկում որպես ականապատ տարածք, այլ՝ որպես աղտոտված, ու չեն բացառում, որ այնտեղ կարող են լինել ականներ ու չպայթած զինամթերք՝ ուսումնական վարժանքներից հետո մնացած։ Իսկ ռազմաբազային հարակից 6 գյուղ կա Շիրակի մարզում։

Ըստ բանախոսների՝ այսօր աջակցության մեծ կարիք ունեն ականից ու չպայթած զինամթերքից տուժած բոլոր անձինք, ովքեր հիմնականում ընտանիքի կերակրողներ են, բայց նրանց սոցիալական աջակցության համար պետական բյուջեից կենտրոնին միջոցներ չեն տրամադրվում։ Այն, ինչ արվում է այդ ընտանիքների համար, հիմնականում դոնորների ֆինանսավորմամբ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP