22:50 18.10.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքների հետ կապված՝ մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը ՝ Երևանյան խճուղու մի հատվածը: Վարորդները երթևեկելու են շրջանցիկ ճանապարհներով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը: Շատ վարորդներ, տեղյակ չլինելով երթևեկության ժամանակավոր փոփոխությանը, հայտնվում են վթարային իրավիճակներում, գալիս ու բախվում են բետոնե արգելապատնեշներին:
«Զգուշանալ ու շրջանցել փողոցը»` երթևեկության միայն այս նշաններն են հուշում, որ փողոցը փակ է։ Երթևեկությունն արգելող այլ նշան փողոցում չկա, ինչի պատճառով շատ վարորդներ և հատկապես նրանք, ովքեր անծանոթ են քաղաքին, խուճապի են մատնվել ու հայտնվել չթույլատրված տարածքում՝ այսինքն շինհրապարակում։
Երկու օր առաջ ուշ երեկոյան են տեղադրվել քաղաքի մուտքի մոտ նախ՝ ճանապարհային մեկ շրջանցիկ գրություն, ու մեկ ուղղորդող նշան: Հետո արդեն շինարարները բետոնե արգելապատնեշներով փակել են միջպետական ճանապարհով քաղաք մտնող գլխավոր փողոցը: Քաղաքային ճանապարհների վերանորոգման մեծ ծրագրով ասֆալտապատման աշխատանքների հերթը հասել է Երևանյան խճուղուն, որի երկարությունը մոտ 4 կմ է :
Իսկ Երևանյան խճուղին շրջանցող փողոցները անցնելու են հին օդանավակայանով ու մի քանի օր առաջ ասֆալտապատված Կոմիտաս փողոցով: Կարգազանց ու ճարպիկ վարորդներին ստացվում է խուսափել շրջանցիկ փողոցներից , անգամ դաշտամիջյան ճանապարհն են օգտագործում : Երթևեկության փոփոխությանը չեն ենթարկվում նաև ուղևորատար տրանսպորտի վարորդները: Շինարարները ավելի շուտ շրջանցիկ փողոցներ էին հարթեցրել, որ վարորդներից ու անցորդներից դժգոհություններ չլինեն:
Հին օդանավակայան տանող ճանապարհը շինարարը խճապատել է, բայց փոշին էլի չի վերացել , դրա համար էլ քաղաքապետարանի կոմունալ բաժինը ջրցան մեքենաներն է հանել, շրջում են ու ջրում փողոցը: Հիմա Երևանյան խճուղում 30 միավոր տեխնիկա է աշխատում, հարթեցնում են դեռ ասֆալտի առաջին շերտը, իսկ դա ընդհանուր փողոցի կեսն էլ չի կազմում: Ասֆալտը երկշերտ է լինելու է՝ 10 սմ հաստության: Փողոցի 1կմ 600 մետրի վրա է դեռ ասֆալտապատում արվում, ևս 2 կմ հատված պետք է ասֆալտապատվի: Թեև աշխատանքների ավարտը կախված է նաև եղանակից, բայց շինարարը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 20 օրից փողոցը պատրաստ կլինի շահագործման:
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...