13:52 19.10.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում:
Ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի պետական գնումները և նպատակ է ունեցել պարզելու, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, որքանով են բարեխիղճ գործունեություն իրականացնում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները և արդյոք վերացել են նախկինում հայտնաբերված խնդիրները: Ուսումնասիրությունը իրականացվել է կաթնամթերքի մատակարարման ոլորտում՝ նկատի ունենալով նախորդ տարիներին այս շուկայում առկա խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ սննդի ընդհանուր մատակարարումների մեջ արժեքային առումով կաթնամթերքը մեծ տեղ է զբաղեցնում:
Արդյունքում հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության դրսևորման տասնյակ դեպքեր, ինչի հետ կապված Հանձնաժողովի կողմից կիրառվեց համապատասխան պատասխանատվության միջոց: Հաշվի առնելով խախտում իրականացրած ընկերությունների շրջանառության ծավալները, խախտման կրկնակիության հանգամանքը, ինչպես նաև օրենքով սահմանված մի շարք այլ չափորոշիչներ, կիրառվել են տարբեր պատասխանատվության միջոցներ.
Կիրառվել է ֆինանսական պատժամիջոց հետևյալ ընկերությունների հանդեպ
Նախազգուշացում է տրվել հետևյալ ընկերություններին
Կարագի փոխարեն՝ սփրեդ, իսկ թթվասերի և կաթնաշոռի փոխարեն՝ բուսական յուղերով պատրաստված արտադրանք
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները մատակարարել են մրցութային պահանջներին անհամապատասխան կաթնամթերք: Օրինակ, Վանաձորի մանկատունը, Գավառի մանկատունը, Նորքի տուն-ինտերնատը, կամ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը հայտարարել են թթվասերի գնման մրցույթ, սակայն հաղթող մատակարար ընկերությունները, համապատասխանաբար «Ֆոտոն» ՍՊԸ-ն, «Մակրո Ֆուդ» ՍՊԸ-ն, «Գալիմա» ՍՊԸ-ն և «ԽԱՔ» ՍՊԸ-ն վերջիններիս մատակարարել են թթվասերային արտադրանք: Այսինքն՝ կենդանական յուղով պատրաստված կաթնամթերքի փոխարեն մատակարարվել է բուսական յուղերի պարունակությամբ սննդամթերք, որը չի կարող համարվել թթվասեր:
Նույն կերպ, Հանձնաժողովը հայտնաբերել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ նաև տասնյակ այլ մատակարարումների և կաթնամթերքի տեսակների գծով: Բացահայտված մի շարք դեպքերում էլ սոցիալական հաստատություններին՝ մանկատներին, հոգեբուժարաններին, գիշերօթիկ դպրոցներին և այլն, հալած յուղի անվան տակ մատակարարվել է բուսաճարպային յուղերի խառնուրդ:
Օրինակ՝ «Մակրո Ֆուդ» ընկերությունը հաղթել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի» հայտարարած հալած յուղի գնման մրցույթում, սակայն մատակարարել է «Սլավչինկա» անվանումով բուսաճարպային խառնուրդ կամ «Բիզնես Թրենդ» ընկերությունը ցածր գին սահմանելով՝ հաղթող է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից հայտարարված խտացրած կաթի մատակարարման մրցույթում, սակայն ՏՄՊՊՀ դիտանցումներով պարզվել է, որ ընկերությունը քրեակատարողական ծառայությանը մատակարարել է բուսական յուղի պարունակությամբ մթերք, որը չի կարող համարվել խտացրած կաթ:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...