Գյումրեցիները պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրեցիները պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը

12:06 05.05.2018

Թավշյա հեղափոխությունը հասել է Շիրակի պետական համալսարան…Ուսանողներն ու դասախոսները կեսօրից հավաքվել են ԲՈՒՀ-ի բակում և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, ով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է:

Իրավիճակը Շիրակի պետհամալսարանում լարվել էր քաղաքական իրադարձություններից դեռ շատ առաջ: ԲՈՒՀ-ի դասախոսներից երկուսը՝ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բազմիցս բարձրաձայնում էին ռեկտորի, իրենց բնորոշմամբ, անօրինական գործողությունների մասին: Դրանք վերաբերում էին համալսարանում ֆինանսական չարաշահումներին, մագիստրատուրայի ընդունելությանը, վարձավճարների զեղչերին:

Դասախոս-ռեկտոր անհամաձայնությունները հանգեցրին նրան, որ ռեկտոր Սահակ Մինասյանը գիտխորհրդի որոշմամբ, երկու դասախոսներին աշխատանքից ազատեց: Իսկ երեկ Սահակ Մինասյանը ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին աշխատանքից ազատման հրամանն է ստորագրել: Անահիտ Ֆարմանյանը հրապարակային քննադատել էր Սահակ Մինասյանին դասախոսներին աշխատանքից ազատելու համար:

SHANTNEWS.am-ի  թղթակիցը հայտնում է, որ ցուցարաների շարքերում են Գագիկ Համբարյանը և Հովհանես Խորիկյանը: Նրանց են միացել ԲՈՒՀ-ի այլ դասախոսներ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի և ԵՊՀ ուսանողներ: Ցուցարարների հետ Սահակ Մինասյանը հանդիպել է, որը տևել է ընդամենը մի քանի րոպե: Նա նշել է,որ ԲՈՒՀ-ը երբեք քաղաքականացնելու փորձեր չի արել և խոստացել է առաջիկայում ԲՈՒՀ-ի ֆինանսական վիճակի և կատարված ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP