20:00 19.10.2018
Աղբավայրերում հայտնվելու փոխարեն վերամշակման ենթակա հումքը կարելի է օգտագործել այլ նպատակներով: Այսպիսի ակցիա է մեկնարկել հանրապետությունում, որին միացել են Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանը և մի խումբ երիտասարդներ, նրանց աջակցում է Շիրակի մարզպետարանը:
Նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ դպրոցներին իրազեկել էին թղթերը չթափել, հավաքել ու դրանք հանձնել իրենց։ «Թուղթը աղբ չէ» ակցիայի շրջանակում նախաձեռնողներն այսօրվանից շրջում են Գյումրիի դպրոցներում, հավաքում թղթի թափոնները, տեսակավորում դրանք և ուղարկում վերամշակման գործարան։ Վերամշակումը կատարվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում:
Թե վերամշակումից հետո ինչի է վերածվում թափոնը, կախված է հումքի ծավալից և պատվերներից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանն ասել է, որ թղթե թափոնների հավաքման ակցիան շուտով Գյումրիից կհասնի մարզի համայնքների դպրոցներ:
«Հավաքված թղթե թափոնները դառնալու են մեկ այլ նյութ, առարկա, ասենք՝ բացիկ, տետր։ Նախկինում էլ է եղել նման միջոցառում, երբ թափոններից օրագրեր են ստացել, հիմա տեսնեք՝ ինչ կարտադրվեն։ Նպատակը այն է, որ դպրոցահասակ երեխաները կարևորեն ու արժևորեն թուղթը ու աղբ չդարձնեն»,- հավելել է Սոֆյա Հովսեփյանը։
«Թափոնների հետ ավելի շատ առնչվում են ուսումնական հաստատությունները, սա նաև կրթական նշանակություն ունի, պետք է հասկանալ, որ թափոնները կարող են օգտակար լինել։ Մենք հիմա այս հավաքած թուղթը կտանենք Հառիճի վերամշակման գործարան, որտեղ այս թափոնները նոր կյանք կստանան»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...