Գործ ենք ունենալու իրավիճակի հետ, երբ ժամկետները շեշտակի կրճատվում են, բայց աշխատանքի ծավալները չեն նվազում. Տիգրան Մուկուչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Գործ ենք ունենալու իրավիճակի հետ, երբ ժամկետները շեշտակի կրճատվում են, բայց աշխատանքի ծավալները չեն նվազում. Տիգրան Մուկուչյան

19:09 20.10.2018

Հայաստանում դեկտեմբերին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մասնակցել-չմասնակցելուց, ընտրական ցուցակը կազմելուց զատ` քաղաքական ուժերը քննարկում են նաև Ընտրական օրենսգրքի նոր նախագծով ընտրություն անցկացնելու նպատակահարմարությունը:

Մինչ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունները, վաղն արդեն Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Արդեն իսկ գրանցված ընտրախախտումներից մինչև նոր Ընտրական օրենսգիրք, այս և այլ հարցերի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

– Պարոն Մուկուչյան, վաղը Հայաստանի մի շարք համայնքներում ընտրություններ են, արդեն իսկ ահազանգեր կային ինչ-ինչ ընտրախախտումների մասին: Այդ ահազանգերը հիմնականում ի՞նչ ընտրախախտումների վերաբերյալ էին:

– Վաղը, ըստ էության, նախապես հայտարարվել էր, որ 49 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, մի մասը` հերթական, մի մասը` արտահերթ, ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ քարոզարշավը հիմնականում ընթացել է ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, առանձին դեպքեր են եղել ընտրախախտումների, հիմնականում խոսքը վերաբերել է ոչ թույլատրելի վայրերում քարոզչական պաստառներ փակցնելուն: ՏԸՀ-ներն այս ամբողջ ժամանակահատվածում ուշադրության կենտրոնում են պահել նշված խնդիրը, բազմաթիվ տեղերում տեղի են ունեցել պարբերական շրջայցեր, նման պաստառներ հայտնաբերվելու դեպքում դրանք հեռացվել են:

Հրազդան համայնքի հետ կապված` կային որոշակի հանգամանքների վերաբերյալ ահազանգեր, մեր կողմից արդեն պարզաբանվել է, որ ՏԸՀ-ն դրանց անմիջապես օպերատիվ կարգով արձագանքել էր, ստուգվել էին փաստերը, խոսքը վերաբերել էր ոչ թույլատրելի վայրում նորից քարոզչական պաստառներին, որոնք անմիջապես հեռացվել էին, նաև հանրային նշանակության շենքում շտաբի տեղակայմանը և ցուցանակը փակցնելուն, ցուցանակը հեռացվել էր, իսկ այդ շենքում պարզվել էր, որ եթե անգամ մտածվել էր շտաբ տեղակայել, շտաբը տեղակայված չէր եղել և հետագայում էլ չի տեղակայվել:

Հիմնականում սրանք են եղել, բայց, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ դրանք վերաբերել են առանձին ինչ-ինչ դեպքերի, որոնք անմիջապես օպերատիվ կարգով արժանացել են Տարածքային ընտրական հանձնաժողովի արձագանքին:

– Նոր Ընտրական օրենսգրքում ի՞նչ մտահոգիչ դրույթներ կարող եք առանձնացնել:

– Ընտրական օրենսգիրքը դեռ գտնվում է քննարկման փուլում, կքննարկվի, կընդունվի, որից հետո արդեն ԿԸՀ-ն, ըստ էության, կանցնի այդ իրավանորմերի կյանքի կոչմանը, այնպես որ, հիմա նախագիծ-փաստաթղթի մասին խոսելը դուրս է ԿԸՀ լիազորությունների տիրույթից:

– Իսկ տեխնիկապես կհասցնե՞ք պատրաստվել, նաև ՏԸՀ անդամների վերապատրաստման դասընթացներ անցկացնել:

– Խնդիրը հետևյալն է՝ եթե ամրագրված են իրավակարգավորումներ Ընտրական օրենսգրքում և նշանակվում են ընտրություններ, բնականաբար, բոլոր գործառույթները պետք է իրականացվեն, որպեսզի օրենքի բոլոր կանոնակարգումները կյանքի կոչվեն և պատշաճ կերպով կազմակերպվեն ընտրությունները:

Ճիշտ է, ժամկետները շատ սեղմ են, ինչը ենթադրում է ահռելի ծավալի աշխատանք, որովհետև մենք, ըստ էության, գործ ենք ունենալու մի իրավիճակի հետ, երբ ժամկետները շեշտակի են կրճատվում, բայց դրանից աշխատանքի ծավալները չեն նվազում, այսինքն` աշխատանքի նույն ծավալները, ինչ նախատեսված են հերթական ընտրությունների դեպքում, արտահերթ ընտրությունների ժամանակ նույն կերպ իրականացվում են, բայց այդ նույն ծավալը իրականացվում է գրեթե կիսով չափ կրճատված ժամկետում, նույնը նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր:

– Դանիել Իոաննիսյանն ասում էր, որ գործող Ընտրական օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար և խնդրահարույց է:

– Ես չէի փորձի անդրադառնալ խնդիրներին, չէի փորձի որևէ մեկնաբանություն ներկայացնել, նշված հանգամանքները դուրս են ԿԸՀ լիազորությունների տիրույթից:

– Երևանի ավագանու ընտրությունները գործող ԸՕ-ում ինչ-որ խնդիրներ վեր հանեցի՞ն:

– Ես կարծում եմ` բոլորը համոզվեցին, որ ԸՕ կանոնակարգումները հնարավորություն տվեցին լիարժեք ծավալով Երևան քաղաքում կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ:

– Վենետիկի հանձնաժողովի գնահատականը ԸՕ նախագծի վերաբերյալ …

– Ես ներողություն եմ խնդրում, ցանկացած հարցադրում, որը դուրս է ԿԸՀ գործառույթների տիրույթից, այդ հարցերի վերաբերյալ ես ձեռնպահ եմ մնում որևէ տեսակետ ներկայացնելուց:

– ԸՕ նոր նախագծի վերաբերյալ քննարկումներին գոնե սկզբնական փուլում մասնակցել եք, իսկ մշակմանը մասնակից եղե՞լ եք:

– Ես և հանձնաժողովի ևս մեկ անդամ եղել ենք հանձնաժողովի կազմում, ինչը նշանակում է, որ նշված աշխատանքների իրականացման ընթացքում նաև ներկայացրել ենք մեր տեսակետները, մոտեցումները, ինչպես նաև պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած առանձին հարցերի վերաբերյալ խնդիրները

– Նոր ԸՕ-ն քայլ առա՞ջ է գործողի համեմատ:

– Ես նորից եմ կրկնում, այն հարցերը, որոնք մեր իրավազորության տիրույթի խնդիր չեն, ուղղակի ճիշտ չի լինի` ես որևէ հարցի գնահատական տամ, մյուսին չտամ, կա սկզբունքային մոտեցում. Ընտրական հանձնաժողովն ապաքաղաքական մարմին է, ինչը ենթադրում է նաև իրավական փաստաթղթի վերաբերյալ գնահատականներ տալուց զերծ մնալ, հետևաբար, եթե ես որոշ հարցերի չեմ պատասխանում, նշանակում է` նույն վերաբերմունքը պետք է լինի նաև մյուս նմանատիպ հարցերի հետ կապված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվել

18:55 10.05.2025

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...

Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս

18:46 10.05.2025

Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...

Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:40 10.05.2025

Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»:   ...

Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքում

18:32 10.05.2025

Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքում

Պակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

18:23 10.05.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...

Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

18:20 10.05.2025

Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Իրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...

BACK_TO_TOP