«Փոշիացած» ձայները փոխանցել համախոհ քաղաքական ուժին. Սերգեյ Բագրատյանի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.47 oC

«Փոշիացած» ձայները փոխանցել համախոհ քաղաքական ուժին. Սերգեյ Բագրատյանի առաջարկը

14:33 22.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի` հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում հանդես եկավ Ընտրական օրենսգրքի լրամշակման նախագծում նոր դրույթ ներառելու առաջարկին: Բագրատյանի առաջարկը վերաբերում էր, այսպես կոչված, «փոշիացած» ձայների խնդրին` այն ձայների, որոնք որոշակի քաղաքական ուժերի են տրվել, բայց այդ ուժերը չեն անցել խորհրդարան:

Պատգամավորն առաջարկում էր` այն քաղաքական ուժերին, որոնք, պայմանական ասած` 10 կամ 20 հազար ձայն ունեն, հանրային որոշակի վստահություն են վայելում, սակայն չգտնվելով խորհրդարանում, կորցնում են այդ վստահությունը, տալ հնարավորություն, որ իրենք խորհրդի որոշմամբ ձայները փոխանցեն համախոհ քաղաքական ուժին, որպեսզի հանրային այդ խմբի կարծիքը կարողանան արտահայտել տվյալ քաղաքական ուժի միջոցով, այսինքն`այսուհետև ցանկացած քաղաքացի վստահ լինի, որ իր քվեն չի կորչելու, և որևէ քաղաքական ուժի միջոցով բարձրաձայնվելու են իր հոգսերը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կարծիք հայտնեց` դա պիտի որ հնարավոր չլինի, ընդգծեց` իրեն հայտնի չէ որևէ երկիր, որտեղ նման լուծում կա տրված, և կարծում է, որ դա կհակասի ընտրական իրավունքին, ընդհանուր առմամբ, նաև իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

«Տվյալ պահին դա տեսական խնդիր է, որ Դուք բարձրացնում եք, գործնական առումով այս ԸՕ-ում դա հնարավոր չէ ներառել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումեն

23:40 13.05.2025

Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումեն

Ֆուտբոլի կանանց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալիա Գուանին իր հրաժեշտի խաղին դուրս է եկել հատուկ խաղաշապիկով, որի վրա տպված է եղել նրա ռեզյումեն, հաղորդում է The Guardian-ը: Այսպիսով իտալուհին փորձել է ուշադրություն հրավիրել այն խնդրին, որ ֆուտբոլիստուհիները կարիերայի ավարտից հետո դժվարությամբ են աշխատանք գտնում: «Կոմոյի» 37-ամյա խաղացողը և նրա թիմակիցները հույս են հայտնել, որ ակումբները […] ...

BACK_TO_TOP