15:56 22.10.2018
ՀՀ կառավարությունում այսօր կան շատ երիտասարդ, տարիքով մեծ, փորձված, չփորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած և նույնիսկ երբևէ պաշտոններ չզբաղեցրած մարդիկ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին խոսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման կադրային քաղաքականությանն ինքը կողմ է:
«Դա ինձ ուրախացնում է: Ցանկացած կառավարության կազմը պետք է լինի բալանսավորված»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Նա նախ ասաց, որ սխալ են այն մեկնաբանությունները, թե այս կառավարության կազմում չպետք է լինեն նախորդ իշխանության օրոք աշխատած պաշտոնյաներ: Հիշեցրեց՝ այս կառավարությունում են Ատոմ Ջանջուղազյանը, Վալերի Օսիպյանը, Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, մարդիկ, որոնք աշխատել են նաև նախորդ իշխանության օրոք:
«Պետք է կոնկրետացնենք վերապահումը: Հունան Պողոսյանի դեպքում կար Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ մեղադրանքը, որի մասին ես ժամանակին, հղում անելով Շանթ Հարությունյանին, հայտարարություն էի արել: Որպես վարչապետ՝ ես հարց եմ տվել Հունան Պողոսյանին և ստացել եմ պատասխան: Նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հերքել է Հունան Պողոսյանի մասնակցությունն այդ միջադեպին: Մնացած հարցերի վերաբերյալ սկզբունքը հետևյալն է՝ բոլորի դեպքում պետք է գործի անմեղության կանխավարկածը: Բայց եթե կա կոնկրետ մեղադրանք, մենք կարող ենք գնալ մինչև վերջ: Եթե հիմա պարզվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, ես ինքս էլ պետք է դատվեմ, իշխանության մնացած ներկայացուցիչները՝ նույնպես»,- ասաց նա:
Փաշինյանը հորդորեց այլևս չասել՝ եթե տվյալ մարդն աշխատել է այլ կառավարության, այլ իշխանության օրոք, տեղ չունի նոր Հայաստանում:
«Դա սխալ մոտեցում է, ես դա համարում եմ քաղաքական ռասիզմ: Առաջարկում եմ քաղաքական ռասիզմի գիրկը չընկնել»,- ասաց նա:
Վերջում Նիկոլ Փաշինյանը զուգահեռ տարավ Նոր Կտակարանից մի դրվագի հետ և հույս հայտնեց, որ իրեն սխալ չեն հասկանա.
«Քրիստոնեության ամենամեծ առաքյալն այն մարդն է, որն ամենադաժան հետապնդումների է ենթարկել քրիստոնյաներին»:
19:10 10.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմինԵրևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։ ...
19:05 10.05.2025
Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ ...
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...
18:46 10.05.2025
Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...
18:40 10.05.2025
Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»: ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...