Սա «Տոների և հիշատակի մասին» օրենքը չէ, Ընտրական օրենսգիրքն է. Արմեն Աշոտյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Սա «Տոների և հիշատակի մասին» օրենքը չէ, Ընտրական օրենսգիրքն է. Արմեն Աշոտյան

17:12 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ քննարկումներին, նշեց.

«Այս նիստը վկայությունն է այն բանի, որ այսպիսի ընթացակարգով ԸՕ փոփոխություններ չի կարելի կատարել: Սա սահմանադրական օրենք է, ընտրություն ապահովող օրենք, արդյո՞ք այն միջավայրը, որում մենք աշխատում ենք, երբ առավոտից կրկնաքվեարկությամբ փորձում ենք քվորում ապահովել, ԸՕ բարեփոխման միջավայր է, արդյո՞ք այդ հապճեպությունը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը»:

Աշոտյանը հիշեցրեց` հոկտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին առաքեց խորհրդարան, միևնույն ժամանակ, առաքեց Վենետիկ, այսօր հոկտեմբերի 22-ն է, արտահերթ նիստ են անում, երկու ընթերցումով էլ ուզում են անցկացնել օրենքը:

«Ժողովո՛ւրդ, սա «Տոների և հիշատակի մասին» օրենքը չէ, Ընտրական օրենսգիրքն է, առավել ևս, եթե կարծում եք, որ դրանով պետք է ընտրություն կազմակերպենք»,- նշեց նա:

Աշոտյանն ընդգծեց` դեկտեմբերին կայանալիք ընտրություններն այլևս անխուսափելի են, քաղաքական տրամաբանությունը դրա մասին է հուշում, ուստի կոչ արեց այս քննարկումը չվերածել այդ հարցի քննարկման, քանի որ փաստացի չկա այդպիսի հարց:

«Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա առանց ՀՀԿ-ի էլ, էլ ինչո՞ւ եք մեզ համոզում, իմ խորին ընկալման մեջ, եվրոպական ժողովրդավարության ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնում են: Իմ ողջ հարգանքով խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի նկատմամբ, այսօրվա գործող իշխանության հակադիր բևեռը ՀՀԿ-ն է, որ այդ իշխանության մաս չի կազմել, համագործակցության քաղաքական որոշում չունի:

Ի՞նչ կոնսենսուս, առանց քաղաքական ընդդիմության, 3-1 արեք, էլի, էլ ինչո՞ւ եք մեզ համոզում, մենք որևէ քաղաքական շահ չենք արտահայտում»,- ասաց նա` հավելելով, որ դեռ հարց է` ինչն է ՀՀԿ-ին ավելի ձեռնտու, որ ընտրակարգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP