13:21 08.05.2018
Թվում էր, թե անցած տասնյակ տարիների ընթացքում իշխանություններն ամեն բան արել էին մարդու մեջ քաղաքացուն սպանելու համար, բայց ապացուցվեց հակառակը: Մայիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովի հատուկ նիստին՝ ելույթի ընթացքում նման կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Աշխատեց Օրուելի՝ «Եթե աշխարհի գործիքը տոտալիտարիզմն է, ապա օրերից մի օր այդ գործիքն աշխատելու է ոչ թե քո օգտին, այլ քո դեմ» խոսքը: Այս պարզ ճշմարտությունը, ցավոք, որևէ իշխանություն այդպես էլ չհասկացավ, որովհետև կա պարզ մի աքսիոմ. «սեփական ժողովրդին պատերազմ հայտարարողը, միևնույն է, պարտվում է: Սեփական ժողովրդին ընդամենը հարկ վճարող ու ընդամենը ընտրաքվե համարողը, միևնույն է, պարտվում է»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությամբ Հայաստանը թևակոխում է մի այլ հարթություն, երբ փոփոխությունները պետք է լինեն ոչ միայն անձանց, նրանց ցանկությունների ու հայտարարությունների, այլև մտքի ու նպատակաուղղված գործողությունների:
«Քվեարկության պահից սկսած միացվելու է նոր իշխանության վստահության ժամացույցը… Մեզ պետք են իրական, տեսանելի, շոշափելի փոփոխություններ: Փոփոխություններ՝ վերևից ներքև ու ներքևից վերև: Փոփոխություններ նաև մեր մտքերում ու մեր գործողություններում: Որովհետև միայն իշխանական վերնախավի փոփոխությամբ այս շարժման դրական էներգիան կիսատ կմնա: Որովհետև մենք բոլորս պիտի հասկանանք մի պարզ ու հասարակ ճշմարտություն. ամեն մեկս այդ փոփոխությունը պիտի սկսի իրենից, որպեսզի հետո բարոյական իրավունք ունենա դա պահանջելու իր կողքին կանգնածից ու իրենից հեռու կանգնածից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...