23:55 22.10.2018
Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնը 15 օր է՝ մաքուր ջուր չի ստանում: Հիվանդանոցում ջրամատակարարումը շուրջօրյա չէ, եղած ժամանակ էլ ծորակներից տարօրինակ բաղադրության ջուր է հոսում: Թեև հիվանդանոցի ջուրը Մանթաշի ջրամբարից չէ, բայց նույնքան կեղտոտ է ու կասկածելի բաղադրության, որքան ջրամբարինը, որից սնվում են Արթիկի տարածաշրջանի գյուղերը: Բժիշկները հիվանդանոցի ջրի աղտոտվածության պատճառ են համարում հաճախակի ջրանջատումները:
Օրվա երկրորդ կեսին անգամ հիվանդանոցի ծորակներից վտանգավոր բաղադրության ջուր է հոսում, որը օգտագործում են հենց վիրահատարանում: Այս ջրով բժշկական գործիքներն են լվանում։ Չնայած՝ զտված ու քլորացված է, բայց ջուրը մի կերպ օգտագործելի է դառնում եռացնելուց հետո և որպեսզի մամուռ ու միջատներ չլցվեն տարաների մեջ, հայտնի եղանակն են կիրառում՝ ծորակներին բամբակով թանզիֆ են փաթաթում ու այդպես է տարին 12 ամիս: Գանգատներով Արթիկի հիվանդանոց են դիմում տարածաշրջանի գյուղերից։ Տասնյակ գյուղեր օգտագործում են Մանթաշի ջրամբարի ջուրը: Գալիս են հիվանդանոց, որի ջուրը ևս մաքուր չէ։ Հիվանդանոցի ջուրն էլ հիվանդները չեն խմում:
Բժիշկների սենյակում հաճախ օրն անցնում է, ոչ թե մասնագիտական, այլ ջրի խնդիրը քննարկելով: Ջրի աղտոտման պատճառն, ըստ բժիշկների, անկանոն գրաֆիկն է, հիվանդանոցում հաճախակի են ջրանջատումները, այն էլ՝ առանց զգուշացման: Բնական աղբյուրների ջուրը ամբարվում է Արթիկի կուտակիչ ջրամբարում, հետո՝ հասնում քաղաքին: Տարաներում հավաքած ջուրը, բնակիչն է ցույց տալիս, թե ինչ գույնի է, ինչ նստվածք կարելի է տեսնել ամանների տակ:
Ջրից բողոքում են բնակիչները, բողոքում են բժիշկները, որոնք հասել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղ: Իսկ կենտրոնի մասնագետները քաղաքից ու հիվանդանոցից ջրի 8 տեսակի նմուշառում կատարել են դեռ հոկտեմբերի սկզբին ու պատասխանել են, թե լաբորատոր ստուգումները ջրում շեղումներ չեն հայտնաբերել: Իսկ հերթական կամ հաջորդ ստուգումը պետք է լինի 3 ամիս հետո՝ անկախ ստացած բողոքներից:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...