18:36 22.10.2018
«Այսօրվա քվեարկությունը իսկապես ցույց տվեց, որ այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, և հիմա այդ սաբոտաժը արդեն մի քանի անգամ երևաց, և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Հանրապետական խմբակցության չքվեարկելու վերաբերյալ նման գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը։
Սաբոտաժը, սակայն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, չի հասնի իր վերջնական հանգրվանին, իսկ այնտեղ կհասնի հեղափոխությունը։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին, թեև քվեարկողների մեծ մասը կողմ էր դրան։ Պատճառն այն է, որ այս օրենսգրքի փոփոխությունները պահանջում են ավելի մեծ թվով ձայներ, իսկ դրանք չէին ապահովվել։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/744655072547847
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...
21:46 10.05.2025
Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետԻրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...