ՀՀԿ-ն առաջնորդվեց իշխանություններին թեկուզ փոքրիկ վնաս տալու ճանապարհով. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՀՀԿ-ն առաջնորդվեց իշխանություններին թեկուզ փոքրիկ վնաս տալու ճանապարհով. քաղաքագետ

19:20 22.10.2018

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն այսօր խորհրդարանը չընդունեց: SHANTNEWS.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեց` ի՞նչ զարգացումներ, ի՞նչ իրադարձություններ կհաջորդեն այս քայլին: Քաղաքագետը նշեց, որ որևէ իրադարձություն չի կանխատեսում:

«Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունները կանցկացվեն հին, այսինքն՝ այսօր գործող օրենքով, ինչը ցանկալի չէ, որովհետև քաղաքական գրեթե բոլոր ուժերի գնահատմամբ` առաջարկվող փոփոխություններն առաջընթաց էին, բայց, ցավոք սրտի, ՀՀԿ-ն գերադասեց տորպեդահարել, առաջնորդվեց իշխանություններին թեկուզ փոքրիկ վնաս տալու ճանապարհով` ի վնաս պետության: Ինչ-որ ճնշումներ չեմ կանխատեսում, պարզապես ընտրությունները կանցնեն գործող օրենքով, և դա ընտրությունների վերջնական արդյունքի վրա, կարծում եմ, առանձնապես ազդեցություն չի ունենա»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք դա ՀՀԿ-ին վերարտադրվելու հնարավորություն չի տա, Բաղդասարյանը պատասխանեց, որ հին օրենսգրքով ընտրությունների անցկացման պարագայում ՀՀԿ-ի շանսերը գուցե ավելին են, որովհետև եթե միայն համամասնական ընտրակարգով լիներ, ինչպես առաջարկվում էր, ՀՀԿ-ն բացարձակապես շանս չէր ունենա հաղթահարելու անցողիկ շեմը, իսկ այսպես երևի հույս ունեն, որ եթե ռեյտինգային ընտրակարգը պահպանվի, դեռևս իրենց հավատարիմ մնացած մեծահարուստներով, հեղինակությունների միջոցով գուցե հաղթահարեն անցողիկ շեմը:

«Չեմ կարծում, թե կստացվի, որովհետև չեմ կարծում, թե նրանք կհամարձակվեն գործել հին մեթոդներով, այսինքն` ճնշումներ, ընտրակաշառք և այլն»,- նշեց քաղաքագետը:

Բաղդասարյանը նաև ընդգծեց` այս նախագծի տապալումը մի քիչ էլ ուժի ցուցադրություն էր ՀՀԿ-ի կողմից, նրանք ցանկացան ասել, որ իրենք դեռևս քաղաքական դաշտում գոյություն ունեն, դեռևս ինչ-որ լծակներ ունեն, պետք չէ իրենց վերջնականապես խաղից դուրս թողնել:

«Իրենք ցույց տվեցին, որ ցանկության դեպքում կարող են փայտ խրել իշխանությունների սայլի անիվի մեջ, սակայն չեմ կարծում, թե դա նրանց որևէ օգուտ կտա»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ֆեյսբուքյան առանձին խմբերի հայտարարությանը, որ պատրաստվում են գնալ ԱԺ, հարցին` հնարավո՞ր է դարձյալ փողոցային պայքարի դիմեն, արդյո՞ք այդ դեպքում վարչապետի պաշտոնակատարը կամ իր թիմակիցներից որևէ մեկը կմիանա այդ պայքարին, քաղաքագետը պատասխանեց, որ դրա մեջ առանձնապես իմաստ չի տեսնում:

«Ամեն դեպքում, էլի եմ ասում, անգամ հին ընտրակարգով ընտրությունների դեպքում արդյունքներն էապես չեն տարբերվելու այն արդյունքներից, որ կլինեին նորի դեպքում, բացի այդ, ցանկալի չէ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն այդպիսի ուղղակի ճնշման տակ անցկացվեն: Լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն ուղղակի չգնար այդ քայլին, այդ փոքրիկ սաբոտաժին, բայց դե հիմա, եթե եղել է, դա չի նշանակում, թե ամեն այսպիսի առիթով կառավարությունը պետք է ցույց տա իր համաժողովրդական ուժը: Այդպես չէ, չի կարելի ամեն անգամ թնդանոթով կրակել ճնճղուկի վրա»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

21:46 10.05.2025

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

21:29 10.05.2025

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

21:17 10.05.2025

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

BACK_TO_TOP