Նոր մանրամասներ սահմանամերձ Ոսկեվանում ծնված եռյակից Վաչեի առողջական վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.99 oC

Նոր մանրամասներ սահմանամերձ Ոսկեվանում ծնված եռյակից Վաչեի առողջական վիճակի մասին

22:14 22.10.2018

Shantnews.am-ը կապ է հաստատել  սահմանամերձ գյուղի բնակչուհի Անժելա Մնացականյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է Վաչեն, որը հուլիսի 28-ի գիշերն արթնացել է սուր ցնցումներով:

Հիշեցնենք, որ խոսքը սահմանամերձ Ոսկեվան գյուղում ծնված եռյակ երեխաներից մեկի մասին է: 2015 թվականի փետրվարի 5-ին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված եռյակին «Շանթ»  ՀԸ-ի  «Հորիզոն» լրատվական- վերլուծական ծրագիրն անդրադարձել է:

Մինչ նրանց տուն կտանեին, նկարահանող խումբն այցելել է նաև սահմանամերձ Ոսկեվան՝ զրուցել փոքրիկների հոր, տատիկի ու պապիկի, եղբոր՝ Արարատի հետ: Մինչև այս տարվա հուլիսի 28-ը փոքրիկն իրեն վատ չի զգացել:

«Հուլիսի 28-ի գիշերը սուր ցնցումով արթնացավ: Տարանք Նոյեմբերյանի մեր հիվանդանոց: Սկզբից էպիլեպսիայի անհայտ տեսակ կասկածվեց»,- ասել է Անժելա Մնացականյանը՝ հավելելով, որ  կասկածով են վերաբերվել այդ ախտորոշմանը, քանի որ թե՜ իր, թե՜ ամուսնու գեներում նման հիվանդություն չի եղել:

Վաչեի մայրիկը պատմել է, որ երբ տեսել են, որ ցնցումները չեն անցնում, տեղափոխել են Երևան՝ նախ՝ «Արաբկիր» ԲԿ, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

«Սկզբում մինինգիտ է կասկածվել, արյան զեղում: Հետո բժշկական սարքավորումներով ախտորոշվեց, որ ուղեղի աջ կիսագունդը այտուցված է ու ներգանգային ճնշումը շատ բարձր է: Ինքը 10 օր կոմայի մեջ է մնացել, հետո քիչ-քիչ աչքերը բացել է, արդեն չէր խոսում, չի քայլում: Նոր-նոր զրոյից վերականգնվում է, ոնց որ նորածին»,- հավելել է Անժելա Մնացականյանը:

Ըստ Անժելայի՝ Վաչեին նաև Նորագյուղի վերականգնողական կենտրոն են տարել, վերականգնման որոշակի փուլ է անցել, բայց ցնցումները չեն դադարում:

«Ամենամեծ խնդիրը դա է, որ կոնկրետ դիագնոզ չկա ու ցնցումները չեն անցնում: Օր է լինում՝ 7-ից 14 անգամ ցնցվում է: Դեղեր ենք անընդհատ փոխում՝ սկզբում Մոսկվայից էինք բերում, հետո՝ Գերմանիայից, հիմա Գերմանիայից բերածն է խմում, տեսնենք»,- պատմել է Անժելան՝ հավելելով, որ խուրհուրդ են տալիս բուժման համար փոքրիկին եվրոպական որևէ երկիր տանել: Իսկ եվրոպական երկրների մասնագետներին, երբ հարցում են արել, ասել են, որ պետք է երեխային անպայման տանեն, միայն ունեցած բժշկական փաստաթղթերով ոչինչ չեն կարող ասել:

Վաչեին արտասահման բուժման տանելու համար 9000 եվրո գումար է անհրաժեշտ: Փոքրիկին օգնելու և անհրաժեշտ գումարը հավաքելու համար այսպիսի հայտարարություն է տարածվել։

«Մայրիկի՝ Անժելա Մնացականյանի հեռախոսահամարն է +37494312167, Ակբա Ագրիկոլ բանկում Անժելա Մնացականյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

220152369504000 ՀՀ դրամ

220151630096002 Եվրո, France, SWIFT:AGRIFRPP, Germany` SWIFT:COBADEFF

220151630211958 ՌԴ ռուբլի, Moskov, SWIFT:SABRRUMM012

220151633611001 ԱՄՆ դոլար, New York,USA SWIFT:SCBLUS33,Austria SWIFT:RZBAATWW

Ընդհանուր կոդը արտերկրից՝
SWIFT:AGCAAM22», – ասված է հայտարարության մեջ:

Անժելա Մնացականյանը  Shantnews.am-ին ասել է, որ դեռ գումար է փոխանցվել միայն դրամով հաշվեհամարին՝ մոտ 300 հազար դրամ: Մնացած արժույթներով հաշվեհամարներին փոխանցումներ չեն եղել:

Լուսանկարում Վաչեն ձախից առաջինն է։

Հեռախոսազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP