Ես լավատես եմ, հուսով եմ` երկուշաբթի կունենանք ընդունված Ընտրական նոր օրենսգիրք. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ես լավատես եմ, հուսով եմ` երկուշաբթի կունենանք ընդունված Ընտրական նոր օրենսգիրք. Նաիրա Զոհրաբյան

12:51 23.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ստորագրահավաքին, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին բերվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ երկու խմբակցություններից բացի՝ իրենց կմիանան նաև ՀՅԴ իրենց գործընկերները: Պատգամավորը հայտնեց, որ արդեն իսկ ստորագրահավաքին միացել են հանրապետական որոշ գործընկերներ` Մարտուն Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, հույս հայտնեց, որ առաջիկայում կմիանան այն պատգամավորները, որոնք կողմ են արտահայտվել արտահերթ ընտրություններին:

«Այն Ընտրական օրենսգիրքը, որ երեկ ՀՀԿ-ի սաբոտաժի պատճառով առաջին ընթերցմամբ տապալվեց, պատգամավորական նախաձեռնությամբ ներառում ենք օրակարգ, ստորագրությունները քարտուղարությանը հանձնելու հինգերորդ օրը միայն կարող է նշանակվել արտահերթ նիստ, իսկ դա նշանակում է՝ եթե այսօր հանձնեմ, երկուշաբթի օրը նույն ժամին կհրավիրվի արտահերթ նիստ` նույն օրակարգով: Ուզում եմ հուսալ, հորդորս է հանրապետականներին` չփորձե՛ք վերջին անգամ սեպ խրել այն բարեփոխումների մեջ, որի փորձ է արվելու խորհրդարանում, որ մենք կարողանանք այս բարեփոխված ԸՕ-ով, որի հիմնական մոտիվացիան ռեյտինգային ընտրակարգի հանումն է, գնալ արտահերթ ընտրությունների»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը քաղաքականության մեջ միշտ առաջնորդվում է ռացիոնալ տրամաբանությամբ, բայց ցավով նկատեց, թե շատ դեպքերում մեր խորհրդարանն առաջնորդվում է իռացիոնալ տրամաբանությամբ: Պատգամավորը հիշեցրեց` իր հանրապետական գործընկերներից շատերն իրենց ելույթներում նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար, ժողովրդավար ընթացակարգեր է սահմանում, հույս հայտնեց, որ նրանք կսթափվեն, չեն առաջնորդվի մանր քինախնդրությամբ, կհաղթի սթափ տրամաբանությունը, քանի որ այստեղ անգամ մանր կուսակցական շահ էլ չկա, իսկ կուսակցական շահով առաջնորդվելու պարագայում էլ հանրապետականին այս փոփոխությունները շատ հարմար են:

«Այստեղ իրենք առաջնորդվում են ընդամենը վերջին վատություն անելու տրամաբանությամբ, ինչը ես քաղաքականության մեջ ուղղակի անընդունելի եմ համարում, բայց խիստ լավատես եմ և հույս ունեմ, որ երկուշաբթի կունենանք ընդունված Ընտրական նոր օրենսգիրք: Չեմ կարծում, որ այստեղ սեփական կշռի հարց կա, այստեղ սեփական անզորության ցուցադրում եղավ հերթական անգամ, քաղաքական բոյկոտը, քաղաքական որևէ քայլ կարող եմ հասկանալ, եթե դրա տակ կա մոտիվացիա, տրամաբանություն, շարժառիթ, բայց այն, ինչ նրանք արեցին, որևէ քաղաքական տրամաբանության ուղղակի չէր ենթարկվում»,- նշեց Զոհրաբյանը:

Խոսելով իրենց խմբակցության այն անդամների մասին, որոնք երեկ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի քվեարկության ժամանակ դահլիճում չէին, պատասխանելով հարցին` արդյո՞ք որևէ անհամաձայնության հետևանք էր այդ բացակայությունը, պատգամավորը տեղեկացրեց` որևէ անհամաձայնություն չի եղել, Նապոլեոն Ազիզյանը վատառողջ էր, տուն է գնացել, Վարդան Ղուկասյանը, ենթադրելով, որ 17:30-ին քվեարկություն չի լինելու, գնացել էր Գյումրի, Գագիկ Ծառուկյանն էլ խորհրդարանում էր, պիտի քվեարկության մտներ մի քիչ ոչ հարմար արտահագուստով:

«Ես եմ հորդորել, որ չմտնի` նշելով, որ մեկ է` ձայները բավարար չեն: Երկուշաբթի կունենանք միայն մեկ բացակա` Հրանտ Մադաթյանը, որը Ղրիմում է, անձնական, մասնավոր այցով»,- ասաց պատգամավորը:

Լրագրողները հետաքրքրվեցին` իրականության հետ աղերս ունե՞ն մամուլում հայտնվող տեղեկությունները, թե Զոհրաբյանը դեսպան է նշանակվելու, ինչին նա պատասխանեց.

«Մամուլն ինքը գրում է, ինձ ուղարկում դեսպան, որոշումները կայացնում է, հետո խնդրում, որ ես մեկնաբանեմ իրենց կայացրած վերդիկտները: Որևէ նման քննարկում չկա, ես սովորություն չունեմ պատերի տակ արված խոսակցությունները մեկնաբանելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP