13:51 23.10.2018
Երևանի օրը Տոների և հիշատակի օրերի ցանկում ներառելու նախագիծը Ազգային ժողովում անսպասելի հետաքրքիր քննարկում ունեցավ։ Նախագիծը ներկայացրած Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության հետ ունեն կոնսենսուսային որոշում, որ օրենքը կընդունվի, բայց բացառիկ իրադարձությունների դեպքում կառավարությունը իրավասու կլինի տեղափոխել Երևանի օրը։
Սակայն կառավարության անունից հանդես եկող տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կառավարությունը մերժել է նախագիծը։ Պարզվեց, որ կառավարության լիազոր ներկայացուցիչ եղել է ինքը՝ Սուրեն Պապիկյանը, բայց Երևանից բացակայելու պատճառով չի կարողացել ԱԺ հանձնաժողովի նիստին ներկայանալ։ Նրա փոխարեն նիստին մասնակցել է փոխնախարարը, պայմանավորվածության է եկել Նաիրա Զոհրաբյանի հետ, որին էլ դրական եզրակացություն է ուղարկել այսօր առավոտյան։ Սուրեն Պապիկյանն էլ ԱԺ է եկել բացասական եզրակացությամբ։
«Շատ անհասկանալի է առնվազն, երբ Դուք տեղյակ չեք Ձեր տեղակալից, Ձեր տեղակալը տեղյակ չէ Ձեզնից, և ընդհանրապես, կառավարությունը գլոբալ առումով տեղյակ չէ՝ ով ինչ գրություն է ուղարկում հանձնաժողով»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորն ընթերցեց այն պաշտոնական գրությունը, որը ստացել են հենց այսօր առավոտյան, և որում նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի անունից ասվում է, որ կառավարության համար ընդունելի է համաձայնեցման որոշումը։
«Ես կառավարության ներկայացուցիչն եմ և կառավարության դիրքորոշումն եմ արտահայտում այս ամբիոնից, և այս ամբիոնից արտահայտված տեսակետը և դիրքորոշումը կառավարության պաշտոնական դիրքորոշումն է։ Իհարկե, կպարզաբանենք, նաև պարոն Տերտերյանը պարզաբանմամբ հանդես կգա, թե ինչ նամակագրության մասին է խոսքը, որքանով է դա պաշտոնական, և որքանով է իրավասու որևէ այլ պաշտոնատար անձ հանդես գալ կառավարության կամ իմ անունից»,- խոստացավ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
Ամփոփիչ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ճշտել է՝ այդ գրությունը եկել է փոխնախարարի գրասենյակից ու եկել է հենց կառավարության անունից։
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...