14:34 23.10.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ` նոր Ընտրական օրենսգիրքն իր էությամբ բավական առաջադիմական է նախորդի համեմատ, կան նոր առաջարկներ, որոնք ավելի ժողովրդավար են, նպաստում են կուսակցական բազմակարծության ապահովմանը: Դաշնակցությունը, սակայն, առաջարկում է մեխանիզմ խախտումների ծավալը գնահատելու համար, այն է` ընտրանքային, այսինքն` պատահականության սկզբունքով ընտրել X քանակության տեղամասեր, կատարել վերահաշվարկ` անկախ նրանից` վերահաշվարկի դիմում կա՞ր, թե՞ ոչ:
Եթե ֆիքսում էին այն ծավալի խախտումներ, որոնք ողջամիտ կասկած են առաջացնում, որ կարող էին ընտրությունների արդյունքների վրա ազդել, ավելի մեծ քանակի տեղամասերում էին վերահաշվարկ անում, եթե դարձյալ կասկածներ լինում էին, ԿԸՀ-ն հնարավորություն էր ունենում դիմել դատարան, քննարկել այդ հարցերը:
Կյուրեղյանը հիշեցրեց` միշտ պնդել են` ԱԺ լուծարումը պետք է գնա իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով:
«Երեկ դա ապացուցվեց, մենք եթե գնում ենք հետևյալ ուղով` ֆիքսել դեկտեմբերը, մնացած գործընթացները հարմարեցնել դեկտեմբերին, բնական է, ինչ-որ տեղ պետք է ստանայինք այդ հակասությունը, պետք էր նախատեսել, որ եթե` այո, դեկտեմբերին ենք անելու ընտրությունները, քայլերը պետք է հարմարեցնենք ընտրություններին, պետք էր պատրաստ լինել նաև նման քայլերի»,- ասաց նա:
ՀՅԴ-ական պատգամավորը հայտնեց, որ իրենք ունեն որոշակի մտահոգություններ ներկայիս իշխանության, կառավարության գործելաոճի, թիմի, ծրագրերի նկատմամբ և անընդհատ այդ մտահոգությունները հայտնել են, պատրաստվում են ընտրարշավին ներկայացնել իրենց տեսլականը, որը, ամեն դեպքում, կարծես տարբերվում է ներկայիս ուժի տեսլականից:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...