Ի՞նչ են պահանջում ցմահ դատապարտվածների հարազատները և ընկերները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ի՞նչ են պահանջում ցմահ դատապարտվածների հարազատները և ընկերները

15:08 23.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել ցմահ ազատազրկվածների հարազատները, ընկերներն ու փաստաբանները:

Ըստ նրանց տեղեկությունների՝ համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա:

Մասնավորապես, նրանք պահանջում են համաներման վերաբերյալ օրենսդրական նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. «Փոխել 2-րդ հոդվածի 12-րդ մասը՝ այն դարձնելով նույն հոդվածի 13-րդ մասը, հետևյալ խմբագրությամբ՝ «13. Սույն հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով այլ բան նախատեսված չէ»,

2. Հանել 2-րդ հոդվածի 10-րդ հոդվածի «11 կետը՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ» ձևակերպում,

3.  2-րդ հոդվածի 10-րդ  մասի  «Համաներումը չեղարկել (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ) բառից հետո ավելացնել «և 12-րդ բառերը»:

4. Ավելացնել 2-րդ հոդվածի 12-րդ մասը հետևյալ խմբագրությամբ՝ «Համաներում հայտարարելու արդյունքում ցմահ ազատազրկման ձևով իրենց պատիժը կարող են մեղմացնելով փոխարինել.

  1. 20 տարի ազատազրկման ձևով այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտված են մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ,
  2.  25 տարի ազատազրկման ձևով, այն անձանց նկատմամբ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո, այն դեպքում, եթե հանցանքը կատարած պահին լրացած չէր մեղադրյալի 21 տարին,
  3. 25 տարի ազատազրկման ձևով այն անձանց նկատմամբ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո այն դեպքում, եթե հանդիսանում են առաջին կարգի հաշմանդամ,
  4. 25 տարի ազատազրկման ձևով այն անձանց նկատմամբ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո այն դեպքում, եթե նրանց հանցակազմն ապացուցված է բացառապես ինքնախոստովանական ցուցմունքի միջոցով և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չեն ունեցել դատվածություն,
  5. 25 տարի ազատազրկման ձևով, եթե ցմահ ազատազրկման են դատապարտվել 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո այն անձանց նկատմամբ, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, ՀՀ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն  դատվածություն»,- ասված է պահանջի մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP