Տեխնիկական առումով հնարավոր կլինի, բայց բովանդակային առումով պատրաստ կլինե՞նք այդ նիստին. Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Տեխնիկական առումով հնարավոր կլինի, բայց բովանդակային առումով պատրաստ կլինե՞նք այդ նիստին. Մարտիրոսյան

15:16 23.10.2018

«Ընտրական օրենսգիրքը, որն առաջարկվում էր, անգամ ավելի լավն է, քան գործողը և, ըստ էության, հակաքաղաքական, հակակուսակցական օրենսգրքին պետք է փոխարիներ հենց քաղաքական, կուսակցությունների կայացմանը նպաստող, իսկապես ազատ և արդար ընտրություններին նպաստող օրենսգիրքը: Իրավիճակն այնպիսին է, որ ՀՀԿ-ն սաբոտաժային քայլեր է անում, կարծեք թե այլ մարդիկ էլ նախապես հայտարարել էին, որ պետք է լինեին, բայց չեն եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի չընդունմանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ գործադիրը պետք է քայլեր իրականացնի, որ այն ընդունվի, այդ թվում՝ եթե անհրաժեշտ է, քաղաքացիները հավաքվեն ԱԺ-ի մոտ, քանի որ Ընտրական օրենսգիրքն ավելին է, քան մեկ այլ փաստաթուղթ:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սկսել են ստորագրահավաք արտահերթ նիստ հրավիրելու և նախագիծը նորից քննարկելու համար, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Դուք տեխնիկական խնդիր եք առաջ քաշում, որովհետև արտահերթ նիստ կարող է հրավիրել կառավարությունը՝  պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ: Խնդիրն այն է, որ տեխնիկական առումով հնարավոր կլինի, բայց հարց է՝ բովանդակային առումով պատրաստ կլինե՞նք այդ նիստին»:

Հին Ընտրական օրենսգրքով, ինչպես անցած, այնպես էլ այս տարի, «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց, կարծում են, որ այն ամբողջովին հակաքաղաքական, հակակուսակցական համակարգ է:

«Ոչ ստանդարտ վիճակում ենք գտնվում, էյֆորիկ վիճակ կա, ՀՀԿ-ի նկատմամբ որոշակիորեն ատելության մթնոլորտ կա և  դա բերելու է այն իրավիճակին, որ խորհրդարանում շատ քիչ ուժեր են լինելու: Քաղաքական գործընթացները երբեք տեղում չեն դոփում: Երբ էյֆորիկ վիճակը նստի, և մենք ունենանք իրապես ռեալ քաղաքական իրավիճակ, այդ ժամանակ խորհրդարանը և աշխատանքը չեն համապատասխանի իրականությանը, և խնդիր ենք ունենալու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP