16:15 24.10.2018
Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ էր ստացել: Այլ կերպ ասած՝ լիճը «ծաղկել էր»: Պատճառների մասին տարբեր կարծիքներ են հնչել:
Հարցին՝ արդյո՞ք կարող էր ցանցավանդակներում պահվող ձկան կերը պատճառ դառնալ լճի «ծաղկման», ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն այսպես է արձագանքնել:
«Դա ոչ պրոֆեսիոնալ պնդում է, խոսում է ասեկոսների մակարդակի մասին, քանի որ ուսումնասիրություններ չեն կատարվել: Պարզ է, որ մարդու միջամտությունն ազդեցություն ունի, կարևոր է, թե ինչ ազդեցություն ունի այդ ազդեցությունը: Հիմա էդ մակարդակը պարզելու համար կատարվում է մոնիթորինգ: Էսօրվա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա ազդեցություն, բայց ոչ էն մակարդակը, որը բերում է ծաղկման ամբողջ լճում: Եվ, պարզ է, որ էս տարվա ծաղկումը կապ չունի դրա հետ»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ինքն արդեն խոսել է ծաղկման պատճառների մասին և որպես գլխավոր պատճառ նշել ֆոսֆորի քանակի ավելացումը:
Մի քանի աղբյուր կա՝ ավազանից ներմուծումն է: Մենք Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ խոսել ենք: Հիմա ֆոսֆատները քչացել են՝ էնպես որ գյուղատնտեսությունից դա չի գալիս, դա ավելի շատ կենցաղային է՝ էդ լվացքի փոշիները կամ այլ բաներ, որ սկսել են օգտագործել: Դա նաև ներջրամբարային գործոն է, այսինքն՝ հատակը, երբ որ սկսում է խառնվել, այդ հատակի օրգանական նյութը մտնում է պրոցեսների մեջ, և ֆոսֆորը սկսում է մտնել ջրի մեջ»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ ելքը, այնուամենայնիվ, ջրի մակարդակի բարձրացման մեջ է: Բարձր մակարդակի պարագայում նաև ջրի որակն է փոխվում՝ նպաստելով լճի էկոհամակարգի առողջացմանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...