17:34 24.10.2018
Մամուլում տարածված տեղեկություններով՝ այն անձը, որը, ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է:
Տեղեկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՔԾ մամուլի ծառայությանը: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց՝ պատասխան չկա:
«Որևէ տեղեկություն չենք տրամադրում այս մասով, չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա բացահայտումներին և ասել, որ առաջիկայում կալանավորվելու է ԱԺ պատգամավորներից մեկը: Վարչապետի խոսքերով՝ սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, այն իր թելերով տանելու է այլ պաշտոնյաների հետևից:
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...
23:09 10.05.2025
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայիԱմբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...