Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

21:04 24.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ:

Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում:

«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ձևավորված է հաջողված համագործակցություն, ինչի շրջանակում ծավալուն աշխատանքներ են իրականացվել և իրականացվում մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և մի շարք այլ ուղղություններով: Երևանի հետ կապված մենք ունենք հետաքրքիր  նախագծեր, որոնք, համոզված եմ, նաև ձեզ հետ միասին, համատեղ ուժերով կկարողանանք իրագործել: Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը և ուզում ենք աշխատել ու գործել այնպես, որ մեր քաղաքի բնակիչները գոհ մնան, քաղաքն էլ ավելի հարմարավետ դառնա»,- նշել է Հայկ Մարությանը:

ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչության անունից շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Դիմիտրի Գվինդաձեն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Երևանի քաղաքապետարանի և բանկի համագործակցությունը կլինի արդյունավետ ու հաջողված:

«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի համար, ինչը, կարծում եմ, մեծ պատասխանատվություն է պահանջում Ձեզանից:

Ձեր պատրաստակամությունը, վստահ եմ, նոր հորիզոններ կբացի երկուստեք ծրագրերն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար: Մենք ունենք կառուցողական առաջարկներ, որոնք, կարծում եմ, համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսակետից կհետաքրքրեն Ձեզ»,- նշել է Դիմիտրի Գվինդաձեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է տրանսպորտային ցանցի արդիականացման առաջնահերթությունը և նկատել, որ այս հարցում բանկը կարող է օգտակար լինել:

«Մեր քաղաքի բնակիչների կողմից որպես կարևոր խնդիր մշտապես նշվում է տրանսպորտային ցանցի բարեփոխումների անհրաժեշտությունը, և մենք գործընկեր կառույցների հետ միասին քննարկելու ենք լավագույն առաջարկները: Այս պահին տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, պարզապես պետք է ավարտուն տեսքի բերվի, որից հետո էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP