12:50 25.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ներկայացրեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունն է: Մանուկյանը Կառավարությանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին: Նա ասաց, որ օրենքի նախագծով արգելվում է երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը, նաև բացատրվում է, թե ինչ նկատի ունեն քարոզչություն ասելով:
«Ներկայացված փոփոխությունը կրկնում է արդեն իսկ գործող օրենքի դրույթներից մեկը, այսինքն` երեխաների իրավունքների այդ երաշխիքը գործող օրենսդրությամբ կա, հետևաբար, կրկնությունն անիմաստ է, նաև հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքի կետերից մեկին: Այստեղ օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն ոչ միանշանակ ընկալում և հետագայում կիրառման իմաստով կարող են խնդրահարույց լինել. «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «ավանդական սեռական հարաբերություններ», նման հասկացության կիրառումը լինելու է վիճահարույց, հանգեցնելու է ոչ միանշանակ և ոչ միատեսակ կիրառման: Օրենքի նախագիծը չի անցել հանրային քննարկում, չի ներկայացվել ՄԻՊ գրասենյակ, չունենք նրանց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա:
Փոխնախարարն առաջարկեց գործող օրենքը թողնել անփոփոխ, նախագծին բացասական եզրակացություն ներկայացնել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` եթե, ըստ էության, այդպիսի կարգավորում մեր օրենքը ունի, այստեղ մեկ հարց է ծագում. պրակտիկայում արդյո՞ք այդ օրենքը կիրառվում է:
«Այսօր համացանցում կա կատարյալ ազատություն, երեխաները ևս օգտվում են համացանցից, ամեն ինչին, ըստ էության, հասանելիություն կա, եթե նույնիսկ ամենախիստ ձևակերպումներով օրենքն ընդունենք, քարոզչություն ասելով նկատի ունեն` մեկը գնում է մի երեխայի ականջին բան ասում կամ հրապարակային, նույնը ինտերնետի մասին է, սահմանափակման հնարավորություն չկա, էլ չասած, որ անանուն օգտատիրոջ կողմից է տեղադրվում, նույնականացում հնարավոր չէ, գործնականում այսպիսի գործիքակազմով հնարավո՞ր է լուծել խնդիրը»,- ասաց նա:
Արսեն Մանուկյանն արձագանքեց, որ համացանցն իրոք անվերահսկելի տարածք է, նաև խնդիր կա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի, հեռուստատեսությամբ և ռադիոյով այս քարոզչությունը տարածելու հետ կապված, ուստի աշխատանքներ շատ կան, բայց այս ձևակերպումներն այդ խնդիրը չեն լուծում, ավելի արդյունավետ գործիքակազմ է պետք ունենալ այդ խնդիրը լուծելու համար:
Փաշինյանն ընդգծեց, որ սա ոչ միայն Հայաստանում է խնդիր, այդ խնդիրն, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կա, և ոչ մի տեղ դրա լուծումը դեռ գտնված չէ:
«Դժվար է պատկերացնել` ինչպես կգտնվի այդ լուծումը, այսօր կարելի է մտնել ինտերնետ և ստանալ մանրամասն խորհրդատվություն` ինչպես բանկ թալանել»,- ասաց նա, ապա հավելեց` դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին. «Պարոն Ջանջուղազյանը միանգամից մտահոգվեց»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` պետք է խոստովանել, որ նույնիսկ, եթե ամենախիստ ձևակերպումներով, բառապաշարով փոփոխություն ընդունեն, խնդիրը մնալու է, քանի դեռ կոնկրետ լուծումներ չունի:
«Ուզում եմ մի շեշտադրում անել. ես սխա՞լ եմ ընկալում, երբ մեկ-մեկ ինձ թվում է, թե, օրինակ, սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը իքս պահից դառնում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն: Չկա այսպիսի կոմպոնենտ, մեկ էլ տեսնում ես սկսեցին խոսել այդ մասին, պայքարում են, պայքարում են: Էդ երեխաները, որ լուրերով լսեն` ում որ չենք ուզում քարոզել, չե՞ն ասելու` էս ինչի՞ դեմ են մարդիկ սենց հետևողականորեն պայքարում»,- հարց ուղղեց նա:
Փաշինյանը կոչ արեց` այսուհետ, եթե ուզում են քարոզչություն չանել, այս հարցերը պիտի քվեարկեն խիստ գաղտնիության ռեժիմով, օրենքի ընդունումն էլ, կիրառումն էլ նույն ռեժիմով լինի, մանավանդ, որ անհասկանալի է, թե ինչպես են հանկարծ այսպիսի խնդիրներն այսօրվա Հայաստանում հրատապ դառնում:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...
23:09 10.05.2025
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայիԱմբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...