Մենք այսօր չենք կարողանում խախտում չիրականացնել. «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը՝ նոր փոփոխությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Մենք այսօր չենք կարողանում խախտում չիրականացնել. «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը՝ նոր փոփոխությունների մասին

13:52 25.10.2018

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կանցնի վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգին: Սրա համար կա օրենսդրական նախաձեռնություն: Այն ենթադրում է, որ յուրաքանչյուր վարորդի ամեն տարի տրվելու է 9 բալ: Ամեն խախտում ունենալու է բալային որոշակի նիշ: Խախտումներից հետո 9 բալը նվազելու է: Երբ այն վերջնականապես զրոյացվի, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի մի քանի ամսով:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է, որ այս նախաձեռնության մասին խոսելը դեռ վաղ է:

«Մենք այսօր չենք կարողանում խախտում չիրականացնել: Խաչմերուկների տեղակայությունը, ուղևորափոխադրող ավտոբուսների կանգառները, նշանների բացակայությունը, կայանատեղիների խնդիրը. այնքան խնդիր կա, որոնց դեպքում խախտումներն ինքնաբերաբար շատ են լինում: Սա մակերեսային որոշում է, ոչ մի բան չի փոխելու, անարդարացի իրավիճակ է ստեղծելու: Հարբեցողն էլի հարբելու է, միշտ մտածի՝ կարող է չբռնվեմ, ոնց կստացվի: Իսկ կանոնավոր երթևեկող վարորդները կարող են անարդարացի կերպով բալ հավաքագրել»,- ասաց նա:

Վարորդները, իրենց հերթին, տեղյակ են սպասվող փոփոխություններից, բայց առայժմ անորոշության մեջ են: Մի կողմից՝ վթարների նվազեցմանն ուղղված քայլերը դրական են գնահատում, մյուս կողմից ասում՝ 9 բալը սպառելը հեշտ է մեր երթևեկության պայմաններում:

«Մեր քաղաքն էնպիսին է, որ հոծ գիծը միշտ էլ տրորում ես: Շատ մարդիկ, հատկապես տաքսու վարորդները, տարվա մեջ շատ խախտումներ կարող են անել, 9 չէ, 19 բալն էլ կարող է չհերիքել: Որ զրկեցին վարորդական իրավունքից, էլի մարդիկ սկսելու են թաքուն քշել մեքենաները: Ես այդ 9 բալը կարևոր կհամարեմ կարմիր լույսի և խմածության դեպքում»,- ասաց վարորդներից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

BACK_TO_TOP